Loading...

Articles

երգել եմ ուզում...

Bayazetci Studio
Spokesperson:
Bayazetci Studio
17:53, Friday, 15 November, 2013
    
Մի երգ է կախվել դողացող շրթիս,
Եվ մեղեդին է կոկորդս քերում,
Աշնան արևը շունչս գողացավ,
Լուռ եմ քամու պես,
Սուլում եմ, սուրում…
Միտքս հեռավոր սարին է թառել,
Իսկ սիրտս վաղուց երգել է ուզում:

    
Աշունն այս անգամ տխրության ծովից,
Իմ հին մակույկն է դեպի ափ հանում:

    
Եվ միաչքանի փարոսը ահա,
Քոռ բվի նման աչքն է պտտում,
Ասես փնտրում է մակույկն իմ խարխուլ,
Դատարկ է ծովը, փարոսն է տխրում:

    
Ալեկոծ աշնան համր գույներից,
Մի ալիք պոկված քամու թևի հետ,
Կարծես խելագար մուսայի պարով,
Նորից ու նորից երգել է ստիպում:
Իսկ ես ձկնորսի համառ քայլերով
Քայլերս ծովի սրտում եմ սպանում,
Ու ժամանակի ցանցը աչքիս մեջ,
Ալեկոծ ծովի մտքերն եմ որսում,
Որսում եմ կյանքի այն կեղտը գուցե,
Որը արևից չի շիկնում նույնիսկ,
Այն երգն եմ ջնջնում,
Որը թե պայթի, կյանքեր է խլում,
Ու խորտակում է,
Աշնան ահռելի ծովի անդունդում:

    
Իսկ սիրտս ահա հրաբխի պես,
Երգն իմ աշխարհին ժայթքել է ուզում,
Ու զարկը զարկին ասես ծեր դարբին,
Կռանը սալին, կռանը սալին, սիրտս է կռում,
Իսկ ես՝ խելառս, երգել եմ ուզում…
Տխրել աշնան հետ, սուրալ քամու հետ,
Ապրել ինչպես մարդ,

    
Ու լինել պոետ…
    
     © Արարատ Բայազետցի
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4275 | 0 | 0
Facebook