Loading...

Articles

Իտալական խոհանոցի 10 ամենա համեղ ուտեստները:

21:21, Saturday, 12 October, 2013
     Իտալիան իսկական դրախտ է գուրմանների համար: Իտալական խոհանոցն հայտնի է իր պիցցաների տեսակներով, պաստայով, լազանիայով, պանրի մեծ տեսականիով, սակայն Իտալիայում կարելի է ճաշակել շատ այլ ավանդական ուտեստներ ևս:
     Եվ այսպես...
    
     1.Աղցան ԿԱՊՐԵԶԵ
     Իր անվանումը աղցանը ստացել է ի պատիվ Կապրի կղզու:
     Աղցան Կապրեզեն իտալական խոհանոցի ավանդական ուտեստներից մեկն է: Այս ուտեստը իր մեջ ունի նաև հայրենասիրական շունչ.աղցանի յուրաքանչյուր բաղադրիչ խարհրդանշում է իտալական դրոշի մի գույնը:
     Մոցարելլա տեսակի պանիրը և լոլիկները կտրատում են, դրանց ավելացնում բազելիկի տերևներ և վերջ, աղցանն արդեն պատրաստ է:
    
     2.Ֆրիտտատա
     Այս ուտեստը ձվածեղի իտալական տարբերակն է: Այն պատրաստում են տարբերբաղադրիչներից` պանիր, բանջարեղեն, երշիկ, միս, կարտոֆիլ:
     Հաճախ պատրաստման ժամանակ օգտագործում են նաև մակարոնեղեն: Այս ուտեստի մեջ իտալացիներ սակայն չեն ավելացնում հյութեղ բաղադրիչներ:
    
     3.Բրուսկետտա
     Որպես թեթև նախուտեստ Իտալիայում շատ են մատուցում այս տաք բուտերբրոտները: Այն պատրաստվում է հացից ու մոցառելլա պանրից, վետչինայից, լոլիկից ու ձիթապտղից:
    
     4.Կաչչուկկո
     Այս ուտեստն իրենից ներկայացնում է ծովամթերքներից պատրաստված ապուր, որը շատ տարածված է Լիվորնո քաղաքում:
     Կաչչուկկո ապուրը շատ թանձր է և պատրաստվում է ձկան արգանակից, տոմատի մածուկից, ծովամթերքներից ու կարմիր գինուց:
     Ըստ ավանդույթի, առաջին անգամ Կաչչուկկո ապուրը պատրաստել է մի ձկնորսի կին: Այս ապուրի մեջ պարտադիր պետք է լինի ձկան 5 տեսակ:
    
     5.Կաննելլոնի
     Կաննելլոնին Իտալիայում հայտնի պաստաների տեսակից մեկն է, որի յուրաքանչյուր ձողիկի հաստությունը կազմում է 2-3 սմ, իսկ երկարությունը` 10սմ: Սկզբում դրանք խաշում են, ապա լցոնում պանրից, կաթնաշոռից, մսից ու սպանախից բաղկացած միջուկով, հետո եփում ջեռոցում:
    
     6.Նիոկի
     Այս մի փոքր տարօրինակ անվանումով ուտեստն իրենից ներկայացնում է շատ պարզ ու համեղ ուտեստ: Այն պատրաստվում է կարտոֆիլից, պանրից և ալուրից ու մատուցվում է տոմատի կամ այլ սոուսով:
    
     7.Կալյցոնե
     Սա պիցցայի տեսակ է, սակայն բաղադրիչները, ի տարբերություն սովորական պիցցայի, լցվում են խմորի մեջ: Այն հայտնի է Իտալիայի հյուսիսում և մատուցվում է որպես նախուտեստ: Պատրաստվում է ինչից ասես, նրա մեջ կարող են լինել պանիր, երշիկ, բանջարեղեն, սունկ և այլն:
    
     8.Միլանական կոտլետներ
     Միլանական կոտլետներն իրենց համով ու պատրաստման եղանակով ավելի շատ նման են շնիցելի: Դրանք մատուցվել են դեռևս 1134 թ թագավորական ճաշի ժամանակ:
    
     9.Տիրամիսու
     Տիրամիսուն աշխարհի գրեթե յուրաքանչյուր ծայրում հայտնի դեսերտներից մեկն է: Այն ունի շատ հետաքրքիր անվանում, որը թարգմանաբար նշանակում է "բարձրացրու ինձ վեր":
    
     10.Կաննոլի
     Այս դեսերտն ավելի շատ հայտնի է Սիցիլիայում: Կաննոլին իրենից ներկայացնում է վաֆլե խրխրթան ձողիկ, որը լցոնված է մասկարպոնե տեսակի պանրով, կաթնաշոռով, շոկոլադե ու վանիլային օշարակով և գինով:
    
    
    
.Աղցան Կապրեզե
.Ֆրիտտատա
.Բրուսկետտա
.Կաչչուկկո
.Կաննելլոնի
.Նիոկի
.Կալյցոնե
.Միլանական կոտլետներ
.Տիրամիսու
.Կաննոլի
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
20467 | 0 | 0
Facebook