Loading...

Articles

15 Աֆորիզմ Կոկո Շանելից

16:38, Saturday, 12 October, 2013
     1.Ամեն ինչ մեր ձեռքերում է, դրա համար էլ չի կարելի դրանք վայր դնել:
    
     2.Մարդիկ ապրել չգիտեն, դա նրանց չեն սովորեցրել:
    
     3.Կինն անհանգստանում է ապագայի համար քանի դեռ չի ամուսնացել, տղամարդը` քանի դեռ չի ամուսնացել, չի անհանգստանում:
    
     4.Յուրաքանչյուր աղջիկ հստակ պետք է իմանա ինչ և ում է ինքը ուզում:
    
     5.Կինն ընկերներ չունի.նրան կամ սիրում են, կամ ոչ:
    
     6.Անփոխարինելի լինելու համար հարկավոր է մշտապես փոփոխվել:
    
     7.Իսկական մեծահոգությունն այն է, երբ ներում են անշնորհակալությունը:
    
     8.Ժամանակ մի կորցրեք, հարվածելով պատին, հուսալով, որ այն դուռ կդառնա:
    
     9.Սիրահարվելով` ես մշտապես անմնացորդ տրվել եմ իմ զգացմունքներին, սակայն երբ հերթը հասել է ընտրությանը տղամարդու ու իմ զգեստների միջև, ես ընտրել եմ զգեստներս:
     Ես միշտ իմ կրքերից ու զգացմունքներից ավելի ուժեղ եմ եղել.աշխատանքն ինձ համար թմրանյութի պես մի բան է եղել, սակայն ես կասկածում եմ, որ կդառնայի բոլորին հայտնի Շանելը առանց տղամարդկանց օգնության:
    
     10.Ես սովորեցրել եմ ամբողջ աշխարհին կրել այն, ինչ ինձ է սազում:
    
     11.Ասում են, կանայք հագնվում ու հարդարվում են մյուս կանանց համար, քանի որ նրանց ոգեշնչում է մրցակցությունը: Դա ճիշտ է: Սակայն եթե աշխարհի երեսին այլևս չմնար ոչ մի տղամարդ, նրանք ընդհանրապես կդադարեին հագնվել:
    
     12.Զգեստի մեջ միշտ փնտրեք կնոջը: Եթե չկա կինը, չկա նաև զգեստ:
    
     13.Ծերությունը չի փրկում սիրուց, սակայն սերը փրկում է ծերությունից:
    
     14.Եթե մի կին գերել է Ձեզ իր գեղեցկությամբ, սակայն Դուք չեք հիշում, թե ինչ կար նրա հագին, ապա դա նշանակում է, որ նա իդեալական տեսք է ունեցել:
    
     15.Գեղեցկության մասին հոգ տանելիս, պետք է սկսել սրտից ու հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկա չի օգնի:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6134 | 0 | 0
Facebook