Loading...

Articles

10 Հետաքրքիր փաստ հայտնի մարդանց մասին:

18:17, Friday, 11 October, 2013

1.Ալբերտ Էյնշտեյն
     Էյնշտեյն իր կյանքի ընթացքում ունեցել է հնարավորություն դառնալու Իզրայելի նախագահը, սակայն հրաժարվել է այդ հնարավորությունից` պատճառաբանելով, որ չի կարող լուծել կարևոր ու մասշտաբային քաղաքական հարցեր:
    
     Էյնշտեյնի վերջին խոսքերը հավետ գախտնի կմնան, քանի որ նրա բուժքույրը գերմաներեն չեր հասկանում:
    
     2.Ալֆրեդ Նոբել
     Նոբելյան մրցանակակրի վերջին ցանկությունը եղել է այն, որ իրեն հետմահու չհամարեն բռնության քարոզիչ, քանի որ ինքն է ստեղծել դինամիտը:
    
     3.Թագուհի Աննա
     Անգլիայի թագուհի Աննան ունեցել 17 երեխա ու ապրել է նրանցից ավելի երկար:
    
     4.Լեդի Աստոր
     Լեդի Աստորին է պատկանում Ուինստոն Չերչիլին արած հայտնի արտահայտությունը. «Եթե Դուք իմ ամուսնինը լինեիք, ես թույն կլցնեի Ձեր սուրճի մեջ», ինչին Չերչիլը պատասխանել է. «Եթե Դուք իմ կինը լինեիք, ես կխմեի այն»:
    
     5.Հուլիոս Կեսար
     Հռոմեական կայսրի ստորագրությունը գնահատվում է 2000000 դոլլար, խնդիրը միայն նրանումն է, որ այն դեռ գտնված չէ:
     Եվ ևս մեկ փաստ Ցեզարի մասին.ասում են, որ կայսրը կրել է իր գլխի պսակը` դրանով փորձելով ծածկել մազաթափությունը:
    
     6.Մերլին Մոնրո
     50-ականների սեքս-սիմվոլի կրծքալը, որով նա նկարահանվել է հայտնի «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմում, վաճառվել է աուկցնիոնում 14000 դոլլարով:
    
     7.Մոցարտ.
     Մոցարտն իր կյանքի ընթացքում երբեք չի հաճախել դպրոց:
    
    

8.Ալեքսանդր Պուշկին
     Պուշկինին հրավիրել են դուելի ավելի քան 90 անգամ:
    
     9.Իոսիֆ Ստալին
     Ստալինի հասակը 160սմ էր, այդ իսկ պատճառով նրան նկարահանում էին բացառապես ներքևից: Բացի այդ նրա մի ձեռքը կարճ էր մյուս ձեռքից և որպեսզի դա թաքցներ, նա իր կար ձեռքը կամ ներքև էր պահում, կամ դնում էր գրպանը, կամ ծխամորճն էր դրանով բռնում:
    
     10.Հանս Քրիստիան Անդերսոն
     Անդերսոնը մինչև կյանքի վերջ գրում էր ահավոր քերականական սխալներով և ծախսում էր ահռելի գումարներ այն աղջիկների վրա, որոնք արտագրում էին նրա հեքիաթները տպագրատուն տանելուց առաջ:
Ալբերտ Էյնշտեյն
Ալֆրեդ Նոբել
Թագուհի Աննա
Լեդի Աստոր
Մերլին Մոնրո
Մոցարտ
Ալեքսանդր Պուշկին
Իոսիֆ Ստալին
Հանս Քրիստիան Անդերսոն
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7110 | 0 | 0
Facebook