Loading...

Articles

«Պարտիզանը» ցանկանում է ձեռք բերել «Շիրակի» հարձակվող Ֆոֆանա Բեկոյին

Sport News
Author:
Sport News
19:06, Monday, 29 July, 2013

Գյումրիի «Շիրակի» հարձակվող Ֆոֆանա Բեկոն կարող է կարիերան շարունակել Բելգրադի «Պարտիզանում», հայտնում են սերբական լրատվամիջոցները:

Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում 300 հազար եվրո, սակայն նա կարող է ավելի պակաս գնով տեղափոխվել «Պարտիզան», քանի որ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետի ավարտին մեկ տարի է մնում:

Բեկոն սերբերի ուշադրությունը գրավել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Պարտիզան» - «Շիրակ» դիմակայության ժամանակ: Ֆուտբոլիստը թեև գոլի հեղինակ չդարձավ, սակայն շատ ակտիվ էր երկու խաղերի ընթացքում: Նա երեք գոլի հեղինակ էր դարձել Սան Մարինոյի «Տրե Պեննե» թիմի դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղում:

2011 և 2012 թվականների «Շիրակի» կազմում անցկացրած 30 խաղում նա դարձել է 14 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ նմանատիպ իրավիճակ «Շիրակի» ֆուտբոլիստի հետ կապված տեղի ունեցավ նախորդ տարի: «Շիրակի» մեկ այլ ֆուտբոլիստ Լամին Լի Յորոն նախորդ տարի կայացած Եվրոպա լիգայի որակավորման փուլի խաղի ժամանակ արժանացավ իսրայելական «Բնեի Յեհուդա» ակումբի ղեկավարության հավանությանը և մեկ տարի անց տեղափոխվեց այդ ակումբ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2868 | 0 | 0
Facebook