Loading...

Articles

Տրանսպորտ չեն նստում օլիգարխների զավակները՝ ոլոլորտում մեղավորը «վախչապետն» է

Լուր
Spokesperson:
Լուր
12:38, Saturday, 20 July, 2013
     Ցավալի է, որ ամեն ինչում պատժվում է հասարակ քաղաքացին, 100 դրամ վճարում էինք երթուղայինից օգտվելու համար, որը գտնվում էր անսարք, ջարդված նստարաններով, կեղտոտ վիճակում, վարորդի ձեռքերը պարտադիր մազութոտ, «Գազելի» ջուրը պարտադիր եռալով, մարդիկ պարտադիր 3 շարք իրար վրա խցկված, այժմ էլ հերթական կամայականության դրսևորումը պիտի վայել ենք 150 դրամ վճարելով վերը նշված ծառայությունների դիմաց:
     ԻՆՉՈՒ՞:
     Մի՛թե չենք կարող պահանջներ ներկայացնել, չէ որ մենք ինքներս ենք վճարում դրանց դիմաց, չէ որ մեր 18 ժամյա աշխատանքի 99% -ը դուք եք գռփում, մնացած մասն էլ, , , որպես ողորմություն: Դե նույն կերպ սեփականատերերին պահանջեք աշխատավարձ բարձրացնեն: Հացը թանկացավ, կաթնամթերքը թանկացավ, տրանսպորտը թանկացավ, իսկ վարչապետը ձևական հրաման արձակեց նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնել, իսկ մեծն վարչապետ ինձ կասե՞ք ով է հիմա գրանցում իրեն աշխատողին, որ մեկս ենք գրանցված, բայց աշխատում ենք քեզնից ու մեր տնօրեններից շատ, որովհետև մենք պետք է աշխատենք իսկ դուք լափեք, այդ ո՞ր օրենքով:
     Վարչապե՛տ պատասխանեմ պահանջում քեզնից, մեղավոր է վարչապետը:
     Հ.Գ. Տարոն Մարգարյանն իմ կարծիքով այս կողոպուտի գերին է:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
2622 | 1 | 0
Facebook