Loading...

Articles

Ախր երկիրս երկիրս էլ չի, ոնց լինի պետություն

02:33, Friday, 07 June, 2013
Ախր երկիրս երկիրս էլ չի, ոնց լինի պետություն
     Ախր երկիրս երկիրս էլ չի, ոնց լինի պետություն: Հայիս երկիրը օտարի տակ ոնց լինի երկիրս: Հայ մարդը սեփական երկրում չունի սեփականը: Սեփականությունից զրկված հայ անհատականությունը ինչպես իմանա Հայաստանի պետականության արժեքը: Օտարված պետականություն, որտեղ քաղաքացին ձայն չունի, ոնց համարվի պետություն: Պետություն, որտեղ մարդու կյանքը արժեք չունի, ոնց համարվի հայրենիք: Հայրենիքում սոված ու ծարավ ընտանիքը ոնց չարտագաղթի: Ոնց չլինի արտագաղթ մի երկրում, որտեղ պաշտոնյան կամավոր վաճառում է պաշտոնը օտարին: Իշխանավոր, որը սեփական ժողովրդի անվտանգությունը անխնա նվիրում է օտարին, ինչպես կարող է իմանալ մարդու իրական արժեքը: Կուսակցություններ, որոնք ամբողջ օրը խոսում են ժողովրդավարությունից, լռում են ու աչք են փակում, այդ նույն ժողովրդավարության հիմքում ընկած մարդու արժեքների ոտնահարման վրա: Պատգամավորներ, ովքեր հիմնականում օլիգարխ են քան քաղաքացիների ներկայացուցիչ: Օլիգարխներ, որոնք խեղտում են հասարակ հայ մարդու չեղած սեփականության իրավունքը, քանդում են պետականության հիմնաքարը: Կառավարությունում, որի անդամների հիմնական գործառույթն է դարձել ռեստորանների, ակումբների, վարսավիրանոցների բացման միջոցառումներին մասնակցելը, ինչպես չլինի կոռուպցիա: Ինչպես կարող են արդյունավետ կառավարել գերատեսչություններ անհատներ, որոնց համար կառավարում նշանակում է սափրված լինել, փողկապ կապել ու մեծ սենյակում թանկարժեք բազմոցի վրա սուրճ խմել: Նման նեղ ու սահմանափակ աշխարհայաց ունեցող կիսամարդիկ ինչպես կարող են իմանալ մարդու իրական արժեքը: Եվ նման կիսամարդ ղեկավարները և պաշտոնյաները որոշում են թե ինչ կրթություն պետք է ստանան հայ երեխաները և երիտասարդները: Ստրկական մտածելակերպ ունեցող սերունդ, պոտենցիալ արտագաղթող սերունդ ստեղծելու օտարածին քաղաքականությունն են իրականացնում: Մանկուց սովորեցնում են, որ օտար երկիրը մեր ավագ եղբայրն է, ոչինչ որ ձեր ծնողները ձեզանից կտրելու են, որ ավագ եղբոր գազի գինը վճարեն: Սա արդեն ազգային անվտանգության հարց է: Անվտանգության հարց է նաև այն, որ անտեսվում է մարդու իրավունքները առողջության ոլորտում: Մարդու առողջությունը բացառիկ արժեք է: Անառողջ հասարակությունը չի կարող կայուն և անկախ պետության հիմք դառնալ: Բնական է, որ օտարը ոչ մի կերպ չի պայքարի հայ քաղաքացու առողջության համար, հակառակը այն ամեն ինչ կանի, որ կախյալ պետության բնակիչները թերի լինեն, որովհետև առողջ հասարակությանը դժվար է ստրկացնել: Վերոնշյալ բոլոր խնդիրների լուծումները կախված չեն մեկ կամ մի քանի անձանցից: Սա համակարգային խնդիր է: Պետք է լուծումը գտնել համակարգային փոփոխությունների կոնտեկստում: Օտար երկրի դիկտատուրա-օլիգարխիկ համակարգի կիրառումը հայ քաղաքացուն ոչինչ չի տվել, հակառակը հանգեցրել է լայնամասշտաբ արտագաղթի: Ամեն օր Հայաստանը այդ օտար համակարգի շնորհիվ հեռվացել է քաղաքակիրթ աշխարհի չափանիշներից: Քանի դեռ ուշ չի պետք է ընտրություն կայացնել՝ խորացնել դիկտատուրա-օլիգարխիկ համակարգի կլանումը և արդյունքում ունենալ հայաթափված Հայաստան, որտեղ մարդ արժեք չունի, թե հետևել քաղաքակիրթ պետությունների օրինակին և արդյունքում ունենալ մարդու արժեքները բարձր գնահատող սուվերեն պետություն: Իմ խորին համոզմամբ վերջինս այլնտրանք չունի:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2563 | 0 | 0
Facebook