Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի Չելսին և կատալոնական Բարսելոնան կարող են ֆուտբոլիստների սուպերփոխանակում կատարել, տեղեկացնում են անգլիական պարբերականները: Վերջիններս նշում, են, որ Ազնվականները ցանկանում են թիմի առաջատարներից Խուան Մատային փոխանակել Ալեքսիս Սանչեսով, սակայն կատալոնական կողմից դեռ որևէ արձագանք չի եղել, չնայած Իսպանիայում կարծում են, որ այս փոխանակումից կշահի միայն Բարսելոնան: