Loading...

Articles

ԳՅՈՒՄՐՈՒ «ՎԱՐԴՈՒՀԻ» ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՆՐԲԱՃԱՇԱԿ ԲԱԼԵՏԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԸ՝ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԻԱՑՄՈՒՆՔԻ ԱՌԱՐԿԱ

12:10, Thursday, 23 May, 2024
ԳՅՈՒՄՐՈՒ «ՎԱՐԴՈՒՀԻ» ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՆՐԲԱՃԱՇԱԿ ԲԱԼԵՏԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԸ՝ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԻԱՑՄՈՒՆՔԻ ԱՌԱՐԿԱ
    

Հատուկ Նիդ.Օրագրի համար

ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․ Նաիրա Գասպարյան

Անդրադարձ կատարելով ուղիղ մեկ դար առաջ Գյումրիում ծնունդ առած հայաստանյան բալետի մշակույթին՝ գեղագետ, մեր կայքէջի լավ բարեկամ Լևոն Լաճիկյանը «Օյունջյան» ԲՀ-ի «Վարդուհի» արվեստի դպրոցը որակում է որպես 100-ամյա հայկական բալետի արժանավոր շարունակող։ Դպրոցի դասական պարի բաժնի սաները օրերս կայացած «Ձոն լինելիության» երևանյան համերգում ապացուցեցին, որ օրինական ժառանգորդն են հայկական բալետի փառապանծ ավանդույթների:

Բազմաթիվ արվեստագետներ, արվեստասերներ և Գյումրու յուրահատուկ կոլորիտի սիրահարներ էին հավաքվել Երևանի «Ավետիսյան» դպրոցում (Հարավ-արևմտյան թաղ., Բաբաջանյան 42/7) մայիսի 17-ին, ժամը 13: 00-ին, դիտելու Գյումրու «Վարդուհի» արվեստի դպրոցի սաների ելույթը։ Մեկ ժամանոց հայտագիրը բալետային համարներից զատ ներառում էր նաև դասական գործիքային ու վոկալ, ինչպես նաև խմբերգային երաժշտություն:

Ըստ էության, միջոցառումն 1-ին անգամ էր ազդարարում հայկական բալետի 100–ամյակը։ Պատմական ակնարկից պարզում ենք, որ Գյումրին մեզանում նաև նրբագեղ բալետային արվեստի բնօրրանն է: Հենց այս արվեստաշունչ քաղաքում է 1923-1926թթ. գործել օպերետային թատրոնը, որտեղ հանդես են եկել Շարա Տալյանը, Հայկանուշ Դանիելյանը, Ալեքսանդր Մելիք-Փաշաևը, Լևոն Իսեցկին և այլ նշանավոր կատարողներ: Հայերենով բեմադրվել են Բիզեի «Կարմեն», Գունոյի «Ֆաուստ» օպերաները, Կալմանի «Սիլվա» օպերետը, մանկական շատ օպերաներ... Ուղիղ մեկ դար առաջ՝ 1924թ. հունիսի 17-ին, արհեստավարժ թատերախումբը քաղաքի թատրոնի բեմում ներկայացրել է Գունոյի հիշյալ օպերայի «Վալպուրգյան գիշեր» բալետային հատվածը: Հայկական բալետի ուսումնասիրող և խորագիտակ Արծվի Բախչինյանը, հենվելով ժամանակի մամուլի հիացական արձագանքների վրա, այն իրավամբ համարում է հայկական բալետի ծննդյան օր:

«Վարդուհի» արվեստի դպրոցի սաների «Ձոն լինելիության» երևանյան փայլուն ու անմոռանալի համերգը վկայեց, որ Մայիս ամիսը հայոց մեջ եղել և մնալու է որպես անցյալի ու ապագա հաղթանակների ամիս...

Լուսանկարներում՝ Գյումրվա բալետային ներկապնակն իր ողջ հմայքով։

THE FINE BALLET ART OF GYUMRU "VARDUHI" ART SCHOOL IS A SUBJECT OF WIDE ADMIRATION

Naira Gasparyan, PhD, Associate professor

For NidOragir

Commenting on the Armenian ballet culture born in Gyumri exactly a century ago, Levon Lachikyan, an esthetician and a good friend of our website, qualifies the "Varduhi" art school of "Oyunjian" CF as a worthy successor of the 100-year-old Armenian ballet. The students of the classical dance department of the school proved that they are the legitimate heirs of the glorious traditions of Armenian ballet at the recently held Yerevan concert of "An Ode to Existence".

Many artists, art lovers and lovers of the unique color of Gyumri gathered at the Avetisyan School in Yerevan (South-Western District, Babajanyan 42/7) on May 17, at 1: 00 p.m., to watch the Gyumri "Varduhi" art school students’ performance. In addition, the one-hour program also included classical instrumental and vocal, as well as choral music.

Basically, the event announced the 100th anniversary of Armenian ballet for the first time. From the historical review, we find out that Gyumri is also the birthplace of elegant ballet art. It was in this artistic city that the operetta theater operated in 1923-1926, where Shara Talyan, Haykanush Danielyan, Alexander Melik-Pashaev, Levon Isetsky and other famous performers acted. Bizet's "Carmen", Gounod's "Faust" operas, Kalman's operetta "Silva", many children's operas were staged in Armenian. Exactly a century ago, in 1924. on June 17, the professional theater troupe presented the ballet part of Gounod's opera "Walpurgian Night" on the stage of the city theater. Artsvi Bakhchinyan, a researcher and scholar of Armenian ballet, based on the adoring reactions of the press of the time, rightly considers it the birthday of Armenian ballet.

The brilliant and unforgettable Yerevan concert of "Dzon Linelutyan / An Ode to Existence" by the students of "Varduhi" art school testified that the month of May was and will remain the month of past and future victories among Armenians...

Find ballet Gyumri with all its charm in the photos attached.

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
850 | 0 | 0
Facebook