Loading...

Articles

Հորդորում եմ որևէ ձևով անհարկի չհոլովել իմ անունը․ Հայր Միքայելի հայտարարությունը

01:24, Saturday, 13 January, 2024
Հորդորում եմ որևէ ձևով անհարկի չհոլովել իմ անունը․ Հայր Միքայելի հայտարարությունը
    
Տաթևի վանքի վանահայր հայր Միքայել վարդապետ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել, որում ասվում է․ "Սիրելի բարեպաշտ հավատավոր ժողովուրդ,
վերջերս իմ սպասավորության վերաբերյալ տարբեր հարթակներում քննարկումներ եղան: Ուստի, հետագա տարակարծություններից խուսափելու համար, ցանկանում եմ ամենքիդ տեղեկացնել, որ շարունակում եմ եկեղեցական սպասավորությունս բերել Տաթևի վանքում, սակայն, առողջապահական որոշակի նկատառումներով պայմանավորված, ներկայումս ընդհանրական Սուրբ Պատարագ չեմ մատուցում։
     Հորդորում եմ որևէ ձևով անհարկի չհոլովել իմ անունը, առավել ևս չվերագրել ինձ այնպիսի անհամեստհավակնություններ, որոնք պարկեշտ չեն:
Իմ հորդորն է նաև, որ համբերությամբ զինվենք, խաղաղվենք և հույսով սպասենք, որ առողջապահական վերջնական դրական եզրակացության արդյունքում, կամոքն Աստուծո վերոհիշյալ հարցին շուտափույթ լուծում կտրվի և ես ընդհանրական Սուրբ Պատարագ կմատուցեմ։
Աղոթքով և օրհնությամբ` Հայր Միքայել":
    
     Հայր Միքայելը, որպես հոգևոր սպասավոր, շարունակում է իր ծառայությունը բերել Տաթևի վանքում։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2155 | 0 | 0
Facebook