Loading...

Articles

17-ամյա աղջիկը ժամադրվել է համագյուղացու հետ եւ դանակահարել նրան

01:40, Wednesday, 22 May, 2013
17-ամյա աղջիկը ժամադրվել է համագյուղացու հետ եւ դանակահարել նրան

17-ամյա Գայանե Պ.-ն, սիրային հարաբերությունների մեջ լինելով իրենց գյուղի տղաներից մեկի հետ, նրա հետ ժամադրվել է դպրոցի նկուղում եւ իմանալով, որ տղան համագյուղացիներին իրենց հարաբերությունների մասին չի պատմել, դանակահարել է նրան: Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 17-ամյա Գայանե Պ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դանակահարել է համագյուղացի, 12-րդ դասարանի աշակերտ Անուշավան Բ.-ին: Գայանեի թույլտվությամբ՝ Անուշավանը պարբերաբար շոյել է աղջկա մարմնի տարբեր մասերը: Նույն բնույթի գործողություններ կատարելու համար վերջին անգամ դպրոցում` 5-րդ դասաժամի դասամիջոցին պայմանավորվել են նույն օրը դասերից հետո հանդիպել դպրոցի նկուղում: 6-րդ դասաժամի ավարտից հետո Անուշավան Բ.-ն գնացել է նկուղ, սպասել Գայանե Պ-ն:

Շուրջ 5 րոպե անց` ժամը 13: 30-ին նկուղ է գնացել նաեւ Գայանե Պ.-ն` նախապես իր հետ վերցնելով դպրոցի բուֆետի խոհանոցային դանակը: Իրար հանդիպելուց հետո Գայանեն հարցրել է, թե իրենց փոխհարաբերությունների մասին Անուշավանը տեղեկացրե՞լ է համագյուղացիներին: Ստանալով ժխտական պատասխան` նա Անուշավան Բ-ի առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ, դանակով երկու անգամ հարվածել է նրան՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը: Գործը վարույթ է ընդունվել մայիսի 14-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7004 | 2 | 0
Facebook