Loading...

Articles

Լավագույն վաճառք ունեցող խմորեղենները

15:09, Wednesday, 08 February, 2023
Լավագույն վաճառք ունեցող խմորեղենները

Հին ժամանակներից ի վեր մարդիկ թխում են խմորեղեններ, որպեսզի նշեն այս կամ այն առիթը՝ Ամանոր, ծննդյան և այլ տարեդարձներ, ուղղակի սիրելի մարդկանց գալուստ և այլն։

Այդ ժամանակ յուրաքանչյուր խմորեղեն ուներ իր խորհուրդը և պատրաստման ժամանակը, այսինքն յուրաքանչյուր խմորեղեն նախատեսված էր կոնկրետ առիթի համար, օրինակ հայերը Ամանորին պատրաստում էին գաթա և մեջը դնում կոպեկ, ընտանիքի անդամներից, ում ընկնում էր այդ կոպեկը նշանակում էր, որ այդ տարին իր տարին է։

Այժմ ավանդույթները շարունակվում են մեծամասամբ առանց շեշտակի փոփոխությունների։

Ոմանց մոտ խմորեղենների պատրաստման հետ հաճելի հիշողություններ են կապված։ Տատիի խոհանոցը, խմորեղենի անուշ բուրմունքը, գյուղական խոհանոցը՝ ալյուրի մեջ կորած, այս ամենը միշտ արթնացնում է տաքուկ հիշողություններ և այս ամենի վրա էլ կառուցվում է մեր այսօրվա խմորեղենների գնման ընտրությունը։


    

Ոմանք սիրում են թխվածք տրյուֆել, քանի որ դա հիշեցնում է մայրիկի թխած տրյուֆելը, որը վայելում էինք առավոտյան թեյի կամ սուրճի հետ, ոմանք նախընտրում են սնիկերս խմորեղեն՝ հիշելով ամանորյա սեղանի քաղցրավենիքները։


    

Այժմ աշխարհը շատ արագ է զարգանում և գլխապտույտ առաջացնող աշխատանքային օրվա ընթացքում մարդիկ ուղղակի ժամանակ չեն ունենում խմորեղեններ պատրաստելու։ Պատվիրելը կամ խանութից գնելը դառնում են մարդկանց միակ հույսը ինչ-որ հաճելի քաղցրավենիք ուտելու։ Ուրբաթ երեկոյան պատվիրել փախլավա, կամ երկուշաբթի առավոտյան գնել խմորեղեն էկլեր, որպեսզի շաբաթը հաճելի սկիզբ ունենա, սրանք են հիմնական լուծումները մեր պահանջմունքներին։

Բոլորին հետաքրքրում է ինչպես է տեղի ունենում խմորեղենների վաճառքը։ Իհարկե կան թխվածքներ, որոնք բավականին հայտնի են և սիրելի բոլորի համար՝ շոկոլադե տորթ, բիսկվիտային թխվածքները, էկլերը և այլն։ Ամեն երկրում տարբեր թխվածքների վաճառքն է լինում շատ կամ քիչ։


    

Ամենավաճառված խմորեղենները


    

Մեղրով խմորեղեն


    

Այս խմորեղենը ստեղծվելով Սովետական Միությունում հայտնի է դարձել ամբողջ աշխարհում, իր անզուգական համի շնորհիվ։ Շատ երկրներում ուղղակի թարգմանվում է՝ «մեղրով տորթ», երբեմն էլ հանդիպում է ռուսական «медовик» անունը։

Բաղադրությունը բավականին պարզ է և հեշտ է այն պատրաստել։

Բաղադրիչներն են՝ կարագ, ալյուր, աղ, շաքարավազ, ձու, խմորիչ, մեղր, երբեմն նուշ։ Այս բաղարիչները երբեմն փոփոխվում են, որոշ բաներ ավելացնում են, որոշ բաներ պակասեցնում։


    

Խմորեղեն միկադո


    

Հայաստանում գրեթե յուրաքաչնուր սրճարանում կարող եք գտնել միկադո խմորեղենը կամ տորթը։ Բոլորը սիրում են մի բաժակ սուրճի կամ թեյի հետ վայելել մի կտոր միկադո։ Միկադոն արտաքինից չոր է երևում, սակայն ուտելիս հասկանում ես, որ շատ ավելի արագ է հալվում բերանում, քան կարող էիր պատկերացնել։

Միկադոն լավագույն ընտրությունն է երեկոները քաղցրացնելու համար, ինչպես նաև ընկերների հետ վայելելու համար։

Բաղադրիչները հետևյալն են՝ ալյուր, ձու, կարագ, շաքարավազ, թթվասեր, խտացրած կաթ, աղ, կոնյակ և դարչին։ Պատրաստելիս պետք է ավելի ուշադիր լինել, քանի որ պատրաստելու ձևը նույնպես կարևոր դեր է խաղում այստեղ։


    
    

Շոկոլադե տորթ


    

Բոլոր ժամանակների լավագույն դեսերտը, ահա այսպես են նկարագրում շոկոլադե տորթը։ Ասում են շոկոլադե տորթը ստեղծվել է դեռևս 1764 թվականին, երբ պարզ է եղել շոկոլադի ստեղծման եղանակը։ Այդ ժամանակից ի վեր մարդիկ չեն բաժանվել շոկոլադե տորթի բաղադրությունից։ Այն կարող եք գտնել բոլոր երկրների բոլոր սրճարաններում և ռեստորաններում։ Բաղադրությունը բավականին պարզ է։

Բաղադրիչներն են՝ ալյուր, շաքարավազ, կակաոյի փոշի, խմորիչ, սոդա, աղ, ձեթ, ձու, էսպրեսոյի փոշի, կաթ, վանիլին։ Այս բաղադրատոմսը նույնպես կարելի է փոփոխել։


    
    
    
    
    
Source: marush.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1428 | 0 | 0
Facebook