Loading...

Articles

Ես քեզ չգտա...

Կարոտ
Author:
Կարոտ
16:04, Friday, 10 May, 2013
Ես քեզ չգտա...
     Ես քեզ այդպես էլ չգտա...չգտա ոչ ոքի մեջ...չգտա ոչնչի մեջ...
     Չգտնելով ականջներ, որոնք պատրաստ լինեին լսելու իմ խոստովանությունները, նայվածքներ, որոնք հանգչեցնեին իմ նայվածքները, սրտեր, որոնք բաբախեին իմ սրտին ի պատասխան, ես զգում էի բոլոր տանջանքները անզոր եռանդի, որ լափում է ինքն իրեն:
     Մի՛ հարցրու ինձ ոչինչ...Եվ ասելու բան էլ չկա...
     Մի՛ հարցրու...
     Ուղղակի եղիր...
     Եղի՛ր այն ճանապարհը, որտեղ ես կարող եմ մոլորվել, եղիր այնտեղ, որտեղ կարող եմ միայնակ լինել, եղի՛ր այն ձեռքերը, որոնք կարող են սրբել իմ արցունքները, եղի՛ր այն բառերը, որոնք կթափանցեն ու կսփոփեն տխրությամբ ախտահարված հոգիս, եղի՛ր այնտեղ, որտեղ ուղղակի կլինեմ ես...
    
     Ես ուզում էի, բայց չկարողացա...չկարողացա հասկանալ...չկարողացա ներել...չկարողացա սպասել և ընդունել...չկարողացա...
     Հիմա ես գիտեմ, որ ամբողջ կյանքն արժե անցկացնել գտնելու համար Սերը: Եվ եթե այն լինի ուղղակի մի փոքրիկ էպիզոդ քո ճակատագրում, այն հավիտյան կմնա այն գլխավոր իմաստը, որի համար արժե ապրել:
     Ես ճիշտ եմ հասկացել կյանքը, մի ամբողջ կյանք կա մեկ ժամվա սիրո մեջ...
     http://karot-karot.blogspot.com/2013/05/blog-post.html
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3795 | 0 | 0
Facebook