Loading...

Photo/Video Reportage

Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Երևանում

15:42, Sunday, 18 August, 2013
     Օգոստոսի 18-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, որը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է։
Այս օրը նաև Սուրբ Աստվածածին եկեղեցիների ուխտի օրն է։ Վաղ առավոտից Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի էին շտապել հազարավոր ուխտավորներ։
Քաղաքացիների մեծ մասը վարչական տարբեր շրջաններից Նորքի բարձունք տանող ճանապարհը, որպես ուխտավոր, ոտքով էին հաղթահարել։
Մատուցված Սուրբ պատարագից հետո կատարվել է խաղողօրհնեքի արարողություն, որի ժամանակ, խորհրդի համաձայն, օրհնվում է նաև տարվա ամբողջ բերքը։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
3072 | 0 | 0
Facebook