Խնդրում ենք սպասել...

Տվյալներ

Կազմակերպություն
"Գյումրի" բժշկական կենտրոն
narjan.am@mail.ru
+374 0312 3 03 11
Շիրակի մարզ, 3103, ք. Գյումրի, Գ. Նժդեհի 3/3
«Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն հիմնադրվել է 23.11.2012թ. ՀՀ Շիրակի մարզի «Շիրակի մարզային հիվանդանոց» ՓԲԸ և «Գյումրու Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց» ՓԲԸ միաձուլման արդյունքում՝ համաձայն ՀՀ կառավարության 02.11.2012թ. թիվ 1911-Ն որոշման N9 հավելվածի «Գյումրի քաղաք» բաժնի 4-րդ կետի և ՀՀ արդարադատության նախարարի պետական ռեգիստրի 23.11.2012թ. տեղեկանքի:

«Գյումրու բժշկական կենտրոն»-ը խիստ ժամանակակից բազմապրոֆիլ կենտրոն է` ախտորոշիչ հզոր հնարավորություններով, գերհագեցած վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման, դիալիզի բարձրակարգ բաժանմունքներով, լաբորատոր բազմակողմանի ծառայություններով, ինչպես նաև մայրաքաղաքի և արտերկրի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորությամբ:

Կենտրոնում տեղադրված են ամենավերջին սերնդի մի շարք սարքավորումներ, որոնցից հատկապես հարկ է առանձնացնել համակարգչային սրտագրության սարքը և անգիոգրաֆը: Վերջինիս առկայությունը հնարավորություն է տալիս առաջին անգամ մայրաքաղաքից դուրս իրականացնել ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություններ, և տարածաշրջանի ազգաբնակչությունն անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունի սրտաբանական բարձրակարգ ծառայություն ստանալ տեղում։

Կենտրոնը հնարավորություն է ընձեռում Շիրակի մարզի և հատկապես Գյումրի քաղաքի բնակչությանը ստանալ որակյալ, ժամանակակից և մատչելի բժշկական ծառայություններ։ Կենտրոն, որ կարող է բավարարել աշխարհի զարգացած երկրների պահանջները։
8065062
23.03.2015
RSS Feeds