Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծնունդդ շնորհավոր Լույս տղա

01:50, կիրակի, 02 հունվարի, 2022 թ.
Ծնունդդ շնորհավոր Լույս տղա
    
     Տարիներ առաջ հենց այս օրը՝ ծնվեց հայոց քաջ զինվորը
     Բարությունը սահման չուներ, աչքերը միշտ փայլով լի էր
     Օգնում էր նա մեծ ու փոքրի, անտարբեր չէր մարդու ցավին
     Խոստումը չդրժեց ոչ մի պահի, կյանքը տվեց հանուն հայի
    
     Աստծուն շնորհակալ եմ, որ քեզ ունեմ
     Թեկուզ հեռու, բայց իմ հոգում ես
     Շնորհակալ եմ, որ դեռ ապրում եմ
     Սխրանքիդ առջև ես խոնարհվում եմ
    
    
Արմանը ծնվել է 2002 թվականի հունվարի 2-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։2007 թվականից հաճախել է Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8միջնակարգ դպրոցը։ Այնուհետև կրթությունը շարունակել ավագ դպրոցում։ Արմանը իր քաղցր հումորներով ու իր բարի ժպիտով էր լցնում դասընկերների առօրյան։ Թեև դասընկերներից տարիքով փոքր էր, բայց հասցնում էր դասերը և շատ լավ էր սովորում։ Ստուգողական աշխատանքների ժամանակ էլ օգնում էր դասընկերներին։
     Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանում մեկ տարի սովորելուց հետո մեկնեց Հայրենիքին ծառայելու...
2020 թվականի օգոստոսի 11-ին Արմանը զորակոչվեց բանակ։ Նորակոչիկ էր, ընդամենը 47 օրվա զինծառայող, երբ սկսվեց պատերազմը։ Ընտանիքին վստահեցնում էր, իբրև ապահով վայրում է, սակայն հենց առաջին օրից Աղդամի սահմանին էր։
Ինչպես միշտ, պատերազմի օրերին ևս տրամադրությունը լավ էր։
Հոկտեմբերի 25-26ը Արմանենց տեղափոխել էին Սղնախ գյուղ։ Հաջորդ օրը՝հոկտեմբերի 27-ին վերջին անգամ զանգահարեց, սակայն կրկին գտնվելու մասին ոչինչ չասաց։ Պատերազմի օրերից ոչինչ չէր պատմում, հանգստացնող ձայնով էր խոսում։ Միայն հաճախ հայրիկին հարցնում էր. «Պապ, ի՞նչ են ասում, չի վերջանու՞մ» ։
Հոկտեմբերի 28ի առավոտյան թշնամին հարձակվել էր թիկունքից ու Արմանն անմահացել էր։ Մարտի ընթացքում ընկերներին ասել էր. «փախչել չկա» և խոսքին հավատարիմ էր մնացել։
Ամիսներ շարունակ հույսը մեծ էր, որ Արմանը կգտնվի, սակայն մարտի 29-ին ընտանիքին հասավ Արմանի անմահանալու լուրը։
Բռնեց հավերժության ուղղին և մատաղ կյանքը նվիրեց հայրենիքին։
     Երկնքին նայելով կասեմ՝ շնորհավոր լուսավոր ծնունդդ Շնորհակալ եմ Հերոս
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2151 | 0 | 0
Facebook