Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

thinking~

Annie
Հեղինակ`
Annie
00:41, չորեքշաբթի, 01 մայիսի, 2013 թ.
thinking~
     Annie Moonwalker
     Ես կանգնած եմ այնտեղ.... մերկ…մի վայրում երկրի վրա` արևի տաք ու արարող ճառագայթների ներքո ...կանգնած եմ մերկ՝ անմեղ…իմ միայնակ ծնունդով: Ես այդ աշխարհում տեսել եմ ալիքների կարոտած փշրումը ժայռերին, արևի ծնունդն ու լուսնի առկայծումը ջրի մեջ, ես տեսել եմ աստղերն ու անգամ ափիս մեջ առել գալակտիկաները: Հեռվում զգացել եմ կեղծ ազատության հոտը՝ նրա ներկված հոտը, իսկ իմ ազատությունը երեկ այսօր ու միշտ իմ հոգում է ու ես այն երբեք դրսում չեմ փնտրել:

     Ես տեսել եմ աշխարհ, որը լցված էր խաղաղությամբ. վայր, որտեղ երեխաները խաղում էին, վարդերը ծիծաղում էին.......չկար ատելությունը, , , չկար մահ և սով, խաղաղություն և հանգստություն էր...համբույր...սեր, հավերժական կրակ կար. զգում էի, որ մենք բոլորս նույնն ենք, չկան բացասական մտքեր, չկա մահ....ոչ ատում են, ոչ մեռնում են, չկա ժամացույցը.......
     Հիմա եկել եմ մի վայր, որտեղ գտնվում է այդ ժամանակացույցը .....չգիտեմ իմ ապագան, բայց ես հիշում եմ իմ անցյալը՝ այնտեղ՝ արքայության մեջ…որտեղ ես.հաշվում էի աստղերը.......զգում վարդերի բույրը.....որտեղ ես էի՝ միայնակ իմ ծնունդով ու անմեղ գոյությամբ.....
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4183 | 0 | 0
Facebook