Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաղաքացին հայտնել է, որ Մասիսի գերեզմանատան մոտ զենք է թողել. հայտնաբերվել է «Կարաբին» ու պայթուցիչով նռնակ (տեսանյութ)

Blog About Everything
Մամուլի խոսնակ`
Blog About Everything
12:32, շաբաթ, 05 սեպտեմբերի, 2020 թ.
Քաղաքացին հայտնել է, որ Մասիսի գերեզմանատան մոտ զենք է թողել. հայտնաբերվել է «Կարաբին» ու պայթուցիչով նռնակ (տեսանյութ)
    

    

Ինքնաձիգ, ատրճանակ, հրացաններ.ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոոստիկանությունը:


    

Հաղորդագրության համաձայն, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 60 փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ եղբորը։


    

Նոր Արեշի բնակիչներից մեկը բաժին է տարել առանց գործարանային համարի «ՏՕԶ» հրացան, տարբեր տեսակի նռնակներ, տարբեր տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտ ու հակատանկային պայթուցիչի ականներ՝ հայտնելով դրանք ձեռք է բերել տարիներ առաջ։


    

Առանց գործարանային համարի «ՏՕԶ» հրացանն ու տարբեր տրամաչափի 300-ից ավելի փամփուշտը Մալաթիայի բաժնում հանձնել է Երևանում բնակվող մի տղամարդ։


    

Գավառի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Գավառի բնակիչներից մեկը Գեղարքունիքի մարզային վարչություն կամավոր հանձնել է առանց գործարանային համարի ատրճանակ, պայթուցիչներով տարբեր տեսակի նռնակներ ու տարբեր տրամաչափի ու հրազենների 60-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ պապին։


    
    

Վարդենիկ գյուղի բնակիչներից մեկը, Մարտունու ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, կամավոր հանձնել է 5, 6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող թմբուկավոր ատրճանակ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու 5, 45 մմ տրամաչափի 53 փամփուշտ, որոնք գտել է ձեղնահարկում։


    

Ոստիկանության Մասիսի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ քաղաքի գերեզմանատան մոտ զենք է թողել։ Հիշյալ տարածքում հայտնաբերվել է «Կարաբին» տեսակի հրացան ու պայթուցիչով նռնակ։
    
    
     Տեսանյութը դիտեք այստեղ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2584 | 0 | 0
Facebook