Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Honda-ն ԱՄՆ-ում հետ է կանչում ավելի քան 200 հազար մեքենա

Հայկ Էլոյան
Հեղինակ`
Հայկ Էլոյան
14:52, կիրակի, 28 ապրիլի, 2013 թ.
Honda-ն ԱՄՆ-ում հետ է կանչում ավելի քան 200 հազար մեքենա

Ճապոնական Honda ավտոկոնցեռնը որոշում է կայացրել ԱՄՆ-ում հետ կանչել ավելի քան 200 հազար մեքենա: Հետկանչի ենթակա են CRV եւ Acura ամենագնացները, նաեւ Honda Odyssey մինիվենները, որոնք արտադրվել են 2012-ից 2013-ի սկիզբն ընկած ժամանակահատվածում:

Որոշման պատճառ է դարձել ավտոմատ փոխանցումատուփի անսարքությունը: Ցածր ջերմաստիճանի պայմաններում հայտնաբերված թերությունը կարող է հանգեցնել փոխանցման փոփոխության առանց արգելայի նախնական սեղմման, հայտնում է «Վեստի.ru» -ն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4053 | 0 | 0
Facebook