Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ատում են և տարածում իրենց ատելությունը, հայը հային թուրք է ասում. Վահան Բաբայան

16:02, երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ.
Ատում են և տարածում իրենց ատելությունը, հայը հային թուրք է ասում. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Լավ էսքան մաղձ, ատելություն որտեղից՞ մեր ազգի մեջ:
     Ցեղասպանություն տեսած, երկրաշարժ ու պատերազմ տեսած ազգը, որի յուրաքանչյուր մասնիկ միասնական լինելով հաղթահարել է բոլոր աղետները, այսօր իրար է «ուտում», մահ ու վիշտ մաղթում, ուրախանում մեկ այլ հայի ողբերգության վրա: Ատում են և տարածում իրենց ատելությունը, հայը հային թուրք է ասում:

Չկա այլևս որևէ տաբու, մարդկանց կուրացրել է ատելությունը, աշխարհը առաջ է գնում իսկ մենք դեռ իրար «միս ուտում», իրար ատում, իրարից զզվում»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2512 | 0 | 0
Facebook