Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ.

Հոդվածներ

Հայաստանից արտագաղթի պատճառներից մեկը նվաստացումից խուսափելն է. Կարեն Վարդանյան

12:44, երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2019 թ.
Հայաստանից արտագաղթի պատճառներից մեկը նվաստացումից խուսափելն է. Կարեն Վարդանյան
     Ռեֆորրմիստների կուսակցության Փոխնախագահ Կարեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայաստանից արտագաղթի պատճառներից մեկը նվաստացումից խուսափելն է, որովհետև մեր երկրում սովորական մարդը նվաստանում է մոտավորապես ամիսը մեկ անգամ՝ աշխատավարձ ստանալիս, քանի որ աշխատավարձերը մեր երկրում նվաստացուցիչ են: Դրա համար շատերը գերադասում են այլ երկրում աշխատել բանվոր կամ նույնիսկ հավաքարար և ստանալ դրա համար նորմալ գումար, քան այստեղ լինել թեկուզ միջին օղակի ղեկավար աշխատող և ստանալ նվաստացնող գումար: Հայաստանում սովորական մարդը расходный материал է, մարդը օգտագործվում է որպես էժան աշխատուժ, ու ես հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր չեն ուզում այլևս լինել расходный материал: Շատերը ասում են, թե դրսում ապրելով քեզ երկրորդ սորտ ես զգում: Ոչ, համաձայն չեմ, չկա նման բան, երկրորդ սորտը դա որպես էժան աշխատուժ օգտագործվելն է:
     Երկրում դրական փոփոխություն կարող է լինել միայն և միայն այն դեպքում, երբ սովորական մարդու (ոչ թե բարձրաստիճան պաշտոնյայի կամ պատգամավորի, այլ միջին ու ցածր օղակի պետական ու մասնավոր սովորական աշխատողների) աշխատավարձերը ու թոշակառուների թոշակները բարձրանան առնվազն 3-4 անգամ, 10 տոկոսով չէ, այլ 3-4 անգամ, մնացածը հիմարություն է ու խաբեություն: Իսկ նման բան չկա ու չի էլ սպասվում:
     Պարգևավճարն էլ լավ բան կլինի միայն այն դեպքում, եթե այն ստանան բոլորը անխտիր, պետական թե մասնավոր՝ մինչև ամենացածր օղակը»:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2062 | 0 | 0
Facebook