Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ.

Հոդվածներ

Բարեփոխումների համար անհրաժեշտ են ծրագիր և ժամանակ, որից ոչ մեկը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը չունի. Դավիթ Ափոյան

23:16, չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2019 թ.
Բարեփոխումների համար անհրաժեշտ են ծրագիր և ժամանակ, որից ոչ մեկը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը չունի. Դավիթ Ափոյան

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Վաղը ժամը 11.00-ին տեղ է ունենալու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ԵՊՀ ռեկտորի ընտրություն կազմակերպելու վերաբերյալ հարց չկա:

Մինչդեռ ԵՊՀ-ն կարիք ունի խորքային բարեփոխումների: Դա բոլորն են հասկանում: Բայց ո՞վ կարող է առաջնորդել այդ բարեփոխումները: Պատասխանը միանշանակ է՝ միայն ծրագիր և մանդատ ունեցող ընտրված ռեկտորը: Բարեփոխումների համար անհրաժեշտ են ծրագիր և ժամանակ, որից ոչ մեկը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը չունի:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը չունի ծրագիր: Մայիս ամսին նրա ընտրության ժամանակ Խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանի կողմից նշվել էր, որ ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթը օպերացիոն կառավարումն է, և երկու-երեք ամսվա համար ծրագիր չեն կազմում: Մինչդեռ ժամանակավոր պաշտոնակատարը նոր բյուջե է կազմել, նախատեսում է կառուցվածքային փոփոխություններ և ուսման վարձերի բարձրացում: Բայց ի՞նչ ծրագրի հիման վրա է նա դա իրականացնում: Ի՞նչ մանդատով:

Ռեկտորի ժ/պ-ն չունի ժամանակ: Նա չգիտի, թե որքան ժամանակ է իրականացնելու ռեկտորի լիազորությունները: Դեկաններն ու այլ աշխատակիցները ևս չգիտեն, թե ում հետ են աշխատելու մոտական տարիներին: Այս անորոշությունն ու ժամանակավորությունը կասեցնում են Բուհի զարգացումը:

Մի առարկայական օրինակ բերեմ: ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը ավարտվում է: Ժամանակավոր պաշտոնակատարը ինչպե՞ս կարող է նոր ծրագիր կազմել, եթե չգիտի, թե իրեն հնարավորություն տրվելու է դա իրանացնել, թե՝ ոչ:

Այս անցումային փուլի ձգձգումը միայն վնասում է ԵՊՀ-ին: Դրա մասին բոլորն են խոսում, նույնիսկ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը: Վաղը Խորհրդի նիստ ընթացքում առաջարկելու եմ ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարել: Եվ եթե նորից ոչ հիմնավոր պատճառաբանությամբ իմ առաջարկը մերժվի, ուրեմն վստահաբար կարող ենք ասել, որ փորձ է արվում ռեկտորի պաշտոնը կարել որևէ մեկի հագով»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
948 | 0 | 0
Facebook