Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցները կկարողանան անվճար այցելել մշակութային կենտրոններ

ARUSYAK GHEVONDYAN
Հեղինակ`
ARUSYAK GHEVONDYAN
17:02, ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ.
Հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցները կկարողանան անվճար այցելել մշակութային կենտրոններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների միջև առաջիկայում կստորագրվի համատեղ հուշագիր՝ համաձայն որի 2020 թվականի հունվարի կեսից հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցները հնարավորություն կստանան անվճար այցելել պետական մշակութային կենտրոններ:
    
    
    

այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
    
     «Տարվա ընթացքում նրանք կարող են դիտել օրինակ՝ 48 ներկայացում, ամսվա ընթացքում գրեթե 2 անգամ հաճախել թանգարաններ: Նախկինում նմանատիպ համաձայնագիր ստորագրվել էր ՀՀ մշակույթի նախարարության հետ, սակայն տեխնիկական խնդիրներ կային, տոմսերի տրամադրման, հավաքագրման, բաժանելու պայման կար: Այժմ նման բան չի լինելու», - նշեց Բաթոյանը
    
    

Նրա խոսքով՝ տարեցները և հաշմանդամություն ունեցող անձինք պարզապես կարող են մոտենալ թանգարաններ, թատրոններ և ցույց տալ անձնագիր՝ տարիքը հաստատելու համար և, եթե կարիք լինի, հաշմանդամության հաստատման փաստաթուղթ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4265 | 0 | 0
Facebook