Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ալիևի Սոչիում ելույթից պատերազմի հոտ եկավ և սա արդյունք է մեր կառավարության ապաշնորհ արտաքին քաղաքականության

15:00, ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2019 թ.
Ալիևի Սոչիում ելույթից պատերազմի հոտ եկավ և սա արդյունք է մեր կառավարության ապաշնորհ արտաքին քաղաքականության
     Միշա Գալուստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ալիևի Սոչիում ելույթից մոտալուտ պատերազմի հոտ եկավ։ Եվ սա արդյունք է մեր կառավարության ապաշնորհ արտաքին քաղաքականության։ Բանակից թռած, որևէ բարիք չստեղծած ապազգային խումբը Ալիևին հնարավորություն տվեց այդ հարթակում նման ելույթ ունենալ։
     Պողոսապետությունը քանդում է երկիրը։ Պողոսը երբեք հանրօգուտ աշխատանք չի կատարել, բանակում չի ծառայել, ապրել է միայն անասնական բնազդներով ու ռեֆլեքսներով։
     Մենք ենք կառուցում այս երկիրը, մենք ենք հարկեր մուծում, արարում, ստեղծագործում։ Մենք ենք զենքով կանգնելու թշնամու առաջ մեր հողը պաշտպանելու։ Եվ ինչու պետք է մտածենք, թե այսօր Պողոսի "սիրտը ինչ է ուզում"? Պողոսը ոչինչ չունի կորցնելու, նրա ողջ ունեցվածքը իր հագին է։
     Մենք երկիր չունենք կորցնելու պարոնայք։ Մի թողեք, որ ամեն ինչ ավերվի, նոր մտածենք, թե ինչ ենք անելու։ Համախմբվեք ռեֆորմիստների շուրջը, աջակցեք ստեղծելու օրենքի գերակայության երկիր, որը ամոթ չի լինի ժառանգել մեր զավակներին» ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2859 | 0 | 0
Facebook