Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը. Վահան Բաբայան

15:56, երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ.
Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Բահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Կարգին Հայկոյի անգործության մեկ տարին և նրա ցինիզմը
     Այսօր նա հայտարարել է «Մեծ կառուցապատում ենք սկսում, մեծ պլաններ ունենք: Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը»:
     Մի քանի աղբաման բերելով, հին աղբամանները գետնին թողնելով ու հանրայինի եթերով ամբողջ օրը գովազդվելով ուզումա ասի, որ խնդիր այլևս չկա:
     Նիկոլն էլ իր հերթին օրերս գովասանքի խոսքեր ասեց նրան և այսօր նա ոգևորված ասում է, որ աղբի խնդիրը լուծված է:

Թավշա «էլիտան» հասկացավ, որ քաղաքապետի հրաժարականը էլ ավելի կարագացնի նրանց հեռացումը իշխանությունից և դրա համար բոլորով լծվել են քաղաքապետին փրկելու գործին:

Բայց միայն պողոսներին է տրված հավատալ այս հերթական ստերին, քանի որ պողոսներն են ամենից շատը գոհ Հայկից, որևէ ադեկվադ մարդ մեր քաղաքում այլևս չի կարող վստահել մի մարդու, ո րը մեկ տարի քաղաքապետ լինելուց հետո հայտարարում է, որ ինքը դեռ նոր է սկսում աշխատել, նոր պլաններ ունի և ինչ հրաժարականի մասին է խոսքը:

Իրականում նա ազդարարեց իր անգործության մեկ տարվա անիմաստ գոյության մասին քաղաքապետի պաշտոնում և վերահաստատեց, որ ինքը գնացող է»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2575 | 0 | 0
Facebook