Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամբոխից հարցրեք ու՞մ կախել, տարեք կախեք, էլ օրենքն ու՞մն է պետք. Վահան Բաբայան

20:00, չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ.
Ամբոխից հարցրեք ու՞մ կախել, տարեք կախեք, էլ օրենքն ու՞մն է պետք. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ամբոխից հարցրեք ու՞մ կախել, տարեք կախեք, էլ օրենքն ու՞մն է պետք

ՍԴ որոշումը Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ոչ իրավաչափ լինելու մասին չի ընդունվում այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանում են Քոչարյանին բանտում տեսնել: Դա միմիայն իրենց ցանկությունն է և եթե մենք պետություն ունենք կամ Սահմանադրություն, ուրեմն ի՞նչումն է խնդիրը:
     Ստացվում է x քանակությամբ մարդկանց ցանկությունները վեր են օրենքից: Եվ այս միջնադարյա իրավագիտակցությունով ուզու՞մ եք երկիր պահել, ներդրումներ ու տնտեսություն զարգացնել:
     Քոչարյանը դուրս է գալու բանտից, դա միանշանակ է»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2341 | 0 | 0
Facebook