«Օհանյան» կրթահամալիրում կայացավ թվով 8-րդ ամենամյա «Գիտությունը և նորարարությունը երեխայի աչքերով» խորագիրը կրող ներդպրոցական միջոցառում՝ հոկտեմբերին կայանալիք ներպետական փառատոնին ընդառաջ։ Միջոցառման նախապատրաստական աշխատանքներն ու ընթացիկ ցուցադրության ժամանակ երեխաների ոգևորվածությունը փաստեց, որ տարեցտարի մեծանում է գիտության դերը առօրյա կյանքում: Գիտության ամենամյա փառատոնի շրջանակներում կրթահամալիրի 1-12-րդ դասարանների սաները՝ ծնողների և ուսուցիչների հետ միասին ներկայացրին իրենց փորձառությունը, գիտական հետազոտությունները, պատրաստած աշխատանքները: Ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության, ռոբոտաշինության և այլ ոլորտներում աշակերտների ինտերակտիվ, ստեղծագործ, նորարար և զվարճալի նախաձեռնությունները նպաստում են վերջիններիս մոտիվացիային, ստեղծագործական մտածողությանը և հնարամտության զարգացմանը: [vid:0]