Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿԱՇԱՌՔԸ ԴՐԵԼ Է ԴԵԿԱՆԻ ՍԵՂԱՆԻՆ ԵՒ ՀԵՌԱՑԵ

Լևոն Զիրոյան
Հեղինակ`
Լևոն Զիրոյան
17:26, կիրակի, 14 ապրիլի, 2013 թ.
ԿԱՇԱՌՔԸ ԴՐԵԼ Է ԴԵԿԱՆԻ ՍԵՂԱՆԻՆ ԵՒ ՀԵՌԱՑԵ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Աննա Ա.-ի (անունը փոխված է):

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ցանկանալով վերականգնվել «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» -ի դասախոսի իր նախկն աշխատանքին, հանցագործության արհեստական ապացույցներ ստեղծելու նպատակով 2013թ. փետրվարի 22-ին` ժամը 10: 42-ի սահմաններում, մտել է կարգադրիչ գործառույթներ իրականացնող անձ հանդիսացող, նույն համալսարանի շիրանարարության դեպարտամենտի ղեկավար-դեկան Արմեն Պ.-ի աշխատասենյակ և առանց վերջինիս համաձայնության, փորձել է ծրարի մեջ դրված 600.000 ՀՀ դրամ տալ Արմեն Պ.-ին, ինչի նպատակով այն դրել է նրա սեղանին ու հեռացել` նման եղանակով կատարելով կաշառքի պրովոկացիա:

Մեղադրյալի նկատմամբ խափանամն միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4411 | 0 | 0
Facebook