Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բոթաբեր ստատուսների մասին

18:12, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
Բոթաբեր ստատուսների մասին
     Ֆեյսբուքահայության մի տեսակ կա, ովքեր շունչները պահած սպաասում են ինչ- որ մեկը մահանա, որ այդ մասին արագ-արագ ստատուս գրեն... Ու ընդհանրապես կարևոր չէ` ո՞վ է այդ մահացածը, ահել է, թե՞ ջահել, հայտնի է, թե ոչ այնքան, կարևոր չէ այդ մարդու մասին նախկինում ինչ-որ բան լսած, կարդացած են թե ոչ, բավական է ինչ որ մի լրատվական կայք ինչ-որ մեկի մահվան մասին մի բան գրի, վե'րջ, ստատուս գրելու թեմա կունենան... Ժողովու՛րդ, դուք հո բայղուշ չե՞ք... Շուրջներդ նայեք, մի լավ թեմա գտեք ստատուսի համար, դրսում արև է, շուտով գարուն է, լավատես եղեք, մարդի՛կ, թե չէ արդեն զզվում եմ ձեր բոթաբեր էջերից...
     Հ.Գ. Կյանքն ավելի գունեղ է, քան պատկերացնում եք ...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
4378 | 0 | 0
Facebook