2018թ․նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ սեմինար նվիրված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ» -ի համաշխարհային օրվան։ 12-րդ բնագիտական հոսքի աշակերտներ՝ Վահանյան Թամարան, Պողոսյան Նարեն, Մանուկյան Տաթևիկը և Ղազարյան Մերին պատրաստել էին սահիկանկար։ Նրանք հավագել էին հետաքրքիր փաստեր վիրուսի ծագման, փոխանցման և տարածման ուղիների վերաբերյալ։ Աշակերտների նպատակն էր հնարավորինս արդյունավետ կերպով իրազեկել դրա անցանկալի հետևանքների մասին։ Սեմինարը նպաստեց թեմայի շուրջ ամբողջական գիտելիքներ ձեռք բերելուն և ավելի իրազեկ լինելուն։