Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերապատրաստման դասընթաց «Հավասարը հավասարին» թեմայով:

13:25, հինգշաբթի, 11 ապրիլի, 2013 թ.
Վերապատրաստման դասընթաց «Հավասարը հավասարին» թեմայով:

2013թ. մարտի 7-ին Հակոբ Կարապենցի անվան հիմնական հ.6 դպրոցում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ամենամյա վերապատրաստման դասընթաց «Հավասարը հավասարին» թեմայով: Արդեն երկու տարի անընդմեջ դպրոցում կազմակերպվում է դասընթացը, որի նպատակն է ձևավորել հանդուրժող վերաբերմունք հատուկ կարիքներով մարդկանց հանդեպ: Արդեն 5-րդ տարին է ինչ Հակոբ Կարապենցի անվան հ.6 դպրոցը իրականացնում է «Ներառական կրթություն» և ոչ մի վայրկյան չի վարանում նպաստել առանձնահատուկ կրթական պայմաններ ապահովվելուն: Սեմինարին անմիջական մասնակցություն է ցուցաբերում տնօրեն տիկին Վարդանյանն ու ողջ բազմամասնագիտական թիմը, հորդորելով գիտակցել և հաստատել ջերմ, անկաշկանդ և հանդուրժող վերաբերմունք հատուկ կարիքներով երեխաներին, չէ որ մեր դպրոցի նպատակն է տալ հավասար հնարավորություններ ապահով և որակյալ կրթություն ստանալու համար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3984 | 0 | 0
Facebook