Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները այցելեցին Մեծ Վարպետի տուն

15:57, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները այցելեցին Մեծ Վարպետի տուն
     Բացառիկ մեծ մարդկանց է հատուկ այն փաստը, որ ծնվում և մահանում են նույն ամսին։ Հոկտեմբեր ամիսը Իսահակյանի ամիսն է։ Ավետիք Իսահակյանի ծննդյան 143 ամյակի և մահվան 61 ամյակի կապակցությամբ Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի " Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ " առարկայի դասախոս Նաիրուհի Տոնեյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց այցելություն Մեծ Վարպետի տուն-թանգարան։ Ուսումնարանի Խոհարար միջնակարգ խմբի ուսանողները, ինչպես նաև արտադրական ուսուցման վարպետ՝Լիլիթ Եփրեյանը եղան Իսահակյանի տուն թանգարանում և ծանոթացան իրեղեն ցուցանմուշներին։ Թանգարանում ցուցադրվեց " Մի մրահոն աղջիկ տեսա " 3D դիտումը։
     Ուսանողները վերադարձան հագեցած տեղեկություններով, մեծ տպավորություններով և հոգեպես հարստացած։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2326 | 0 | 0
Facebook