Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք». Փաշինյանը շնորհավորել է Ջիվան Գասպարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ

19:18, ուրբաթ, 12 հոկտեմբերի, 2018 թ.
«Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք». Փաշինյանը շնորհավորել է Ջիվան Գասպարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ
    

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո Ջիվան Գասպարյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։

Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ձեզ արդեն դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքը։ Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք։

90-ամյակը պատկառելի հոբելյան է, և մենք շարունակում ենք ուրախանալ՝ տեսնելով Ձեզ բեմի վրա։ Մենք շարունակում ենք վայելել հայկական ծիրանափողը, որի փառքը Դուք տարածեցիք աշխարհով

Կրկին շնորհավորում եմ 90-ամյակի առթիվ և մաղթում քաջառողջություն և ամենայն բարիք» ։


    
    
https://news.am/arm/news/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2651 | 0 | 0
Facebook