Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անվանական զրուցարան

00:42, երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ.
Անվանական զրուցարան
     Ի պատիվ Արցախյան ազատամարտում զոհված Ռոմլես Կոսյանի՝ Բյուրեղավանի համայնքապետարանի նախաձեռնությամբ անվանական զրուցարան տեղադրվեց 34 շենքի տարածքում, որտեղ ապրել է հայրենիքի նվիրյալը: «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» այս խոսքերն են գրված նրա փոքրիկ հուշաքարին, ինչը նաև նրան նվիրված միջոցառման խորագիրն էր, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին: Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը համայնքում իրականացնում է մի նախագիծ, որտեղ բյուրեղավանցի հերոս տղաները հիշվում են անուն առ անուն: Ծրագիրը շարունակական է, այն մատուցվում է՝ բակերում անվանական զրուցարանների տեղադրման, ցայտաղբյուրների և խաչքարերի տեսքով: Վերջին երկում տարում, այս առումով քաղաքում կատարվել են աշխատանքներ, մեծարվել են մեր քաղաքի հերոս տղաները: Բյուրեղավանի համայնքապետարան և Ռոմլես Կոսյանի թոռներ համագործակցության արդյունքում կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ միջոցառմանը ներկա էին նրա հարազատները, ընկերները, հարևաններն ու համայնքի բնակիչները: Հուշ- ցերեկույթը տպավորիչ էր: Ամբողջ գեղարվեստական մասն ապահովեցին Ռոմլեսի թոռները՝ Ռոմանը, Նարեն, Մանեն և Սոնան: Մասնակցություն ունեցան նաև արվեստի դպրոցի սաները: Հարազատները, շենքի բնակիչներն իրենց երախտագիտությունը հայտնեցին համայնքի ղեկավարին այս նախագիծը իրականացնելու համար: Ընկերները հիշեցին Ռոմլես Կոսյանին ու դրվագներ պատմեցին նրա մասին: Համայնքի ղեկավարը խոսեց վերջում և կարևորեց. «Շատ կարևոր է այս ձևաչափով ներկայացնել հայրենիքի համար իրենց կյանքը նվիրած տղաներին: Այն նաև դաստիարակչական բնույթ է կրում: Շատ գեղեցիկ ձևով թոռները ներկայացրեցին իրենց պապի կյանքը, գործունեությունը: Այո մենք սերունդներին պիտի պատմություն թողնենք, հենց այս փոքրիկները ծանոթ պիտի լինեն Ռոմլեսի և նրա նմանների հայրենանվեր գործին»:
     1992 թվականի մարտի 3-ին Ռոմլես Կոսյանը հերթապահությունն ավարտելուց հետո, տուն վերադառնալիս, Քելբաջարի տարածքում, ուղղաթիռը խոցվում է ադրբեջանցիների կողմից, որտեղ նա զոհվում է իր մարտական ընկերների հետ միասին, այրիացած թողնելով կնոջը, երկու անչափահաս երեխաներին և ծեր ծնողներին…


     Բյուրեղավան համայնք
ը

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2611 | 0 | 0
Facebook