Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դպրոցի սովորածի մեծ մասն էլ չի նստվածք տալիս

18:23, չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ.
Դպրոցի սովորածի մեծ մասն էլ չի նստվածք տալիս
     «Ես առաջին անգամ Ասպետում եմ իմացել Հայկ Ասատրյանի մասին ու նրա գաղափարախոսությունն իմ սեղանին է միշտ, այստեղ եմ խորապես Նժդեհ ուսումնասիրել, դա՛ է ինձ և հազարավոր ինձ նմաններին տվել ասպետը, դա մոռանալ հնարավոր չէ, իսկ ինչ վերաբերում է հիշողությանը` նույն հասարակ դպրոցում էլ է ամեն ինչ հիշողության վրա հիմնված, դպրոցի սովորածի մեծ մասն էլ չի նստվածք տալիս, իսկ հայ ասպետի տված ամեն ինչը ես հիշում եմ, պարտադիր չի անգիր իմանամ, բայց կարող եմ խոսել յուրաքանչյուր նյութի մասին, որն ինձ հանձնարարված է եղել։
     ...Որոշ տեսական նյութեր պետք է անգիր անել ինչ-որ տեղ, բայց ասպետի հիմնական ֆունկցիան հայրենասիրական դաստիարակությունն է ու ազգային ինքնագիտակցության սերմանումը երեխայի մեջ, ինչը ո՛չ անգիր անելու բան է, ո՛չ հնացող:
     ... վերջին իմ խաղում Շարլ դը Գոլի մասին հանձնարարված գիրք էր` 800 էջ։ Դրա անգիրը ո՞րն է, այն դեպքում, երբ այսօր էլ ազատ կարող եմ խոսել դը Գոլի մասին` ըստ այդ գրքի»: «
    
     Հայ Ասպետ» խաղի մասնակից՝ աշակերտուհի Նարե Վարուժանի գրառումը

    

    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2610 | 0 | 0
Facebook