Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի պատասխան տեր Մաղաքիա Օրմանյանի գրությանը

Սիմոնյան Ս․
Հեղինակ`
Սիմոնյան Ս․
08:58, շաբաթ, 16 հունիսի, 2018 թ.
Ի պատասխան տեր Մաղաքիա Օրմանյանի գրությանը
    
Այսօր, այս կարևոր և դժվարին պայքարի մեջ, բազմաթիվ հոգևորականներ կոչեր են անում և հետևություններ, որոնցից մեկին ուզում եմ անդրադառնալ։
Տեր Մաղաքիա քահանա Օհանյանի գրությունն է, որին կպատասխանեմ կետ առ կետ։

    

    
«Սիրելի’, եղբայրներ ի Քրիստոս և նոր Հայաստան, նոր Հայրապետ շարժման կազմակերպիչներ ու Քրիստոսասեր հայորդիներ, Հայ Եկեղեցում բարեփոխումներ անելու և նրա ազգընտիր1 գահակալի՝Հայոց Հայրապետի դեմ ուղղված շարժումը, եթե նույնիսկ, ըստ ձեզ արդար է և անկեղծ, այն արդեն իր բացասական1 ազդեցությունն ունեցավ» ։

    
1Նախ այն, որ կաթողիկոսն ազգընտիր է դեռ պարզ չէ, վկայություններ կան, որ կաշառքով գնված է Լուսավորչի գահը։ Տեր Խաչիկի տեսագրությունը դիտեք, որ նա պատմում է կաշառընտիր կաթողիկոսի մասին։
2Այս շարժումն իր դրական ազդեցությունն ունեցավ նախ նրանով, որ կայծակնային արագությամբ Սբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու տեր Հակոբ քահանան զարկ տվեց հովվական միջոցառման, որը կայացավ Հյուսիսային պողոտայում։ Չնայած ակնհայտ է նրա քայլը, բայց Քրիստոս էր քարոզվում, որն արդեն իսկ լավ է։

    

    
«Դուք առիթ տվեցիք գայթակղության3 և մոլորության շատերի՝ բաժանման սերմեր ցանելով հավատացյալների մեջ» ։

    
3Հավատացյալները, և առհասարակ բոլոր հայերը համասփյուռ, վաղուց են գայթակղված կաշառընտիր կաթողիկոսի գահակալությունից սկսած։ Եկեղեցին լի է մարդկանցով, որոնցից կեսը գաղափար չունեն Աստվածաշնչից, մոլորված են կամ անհավատ։ Նույնիսկ այս օրերին, երբ Աստված բարեփոխումների դուռ է բացել հավատացյալներիս առաջ, շատերդ կուրացած եք և վախի ու սարսափի մեջ գտնվելով, չեք միանում արդարության ձայնին։ Լինելով քրիստոյա, կարողանում եք նայել դեմքիս և արհամարհել, կարողանում եք գրել ամենաստոր խոսքերը։ Ահա թե ինչ սարսափելի վիճակում է գտնվում հայ քրիստոնյան այսօր։ Նշանակում է, որ իսկապես կարիք կա բարեփոխումների, որպեսզի հավատացյալը տեսականորեն միայն չլինի քրիստոնյա, այլ՝ գործնականում էլ։ Չէ՞ որ հոգևորակններին պիտի նայեն և օրինակ առնեն նրանցից։

    

    
«Առիթ տվեցիք ոմանց՝ քարկոծելու4 Հայ Եկեղեցին, ոմանց էլ վարկաբեկելու և հայհոյելու մեր ողջ նվիրապետական կարգը՝ կաթողիկոսից մինչև դպիր, իսկ ոմանք էլ բաժանվեցին խմբերի կաթողիկոսամետ5 և հակա կաթողիկոս» ։

    
4Մենք հիմա մաքրում ենք քարկոծված համբավը Հայ Եկեղոցու։ Կաթողիկոսը և նրա ընտրյալները մի լավ քարկոծելու առիթ են տվել ու մինչ օրս շարունակում են տալ։
5Ինչպես խոսեցի վերևում, նորից կրկնեմ համալրելով, որ շատ հոգևորականների տկարությունից նաև հավատացյալն է տկար այսօր և ունակ չէ ինքնուրույն տեսնելու և մտածելու։ Եվ առհասարակ, այս բարեփոխումների արգասիքը դեռ չտեսած՝ արդեն մեղադրում եք մեզ երկպառակտության մեջ։ Սա վտանգավոր հայտարայություն է, քանի որ որոշ տկարամիտներ կարող են կարդալ և առանց վերլուծելու, արհեստականորեն պառակտված համարեն Եկեղեցին։

    

    
«Այս ամենը դուք արեցիք6 «ի սեր Աստծո և հանուն մեր եկեղեցու պայծառության» » ։

    
6Այս նախադասության մեջ նկատում եմ երկու վրիպում՝
Ա․Ո՛չ թե արեցինք, այլ դեռ անում ենք
Բ․ «ի սեր Աստծո և հանուն մեր եկեղեցու պայծառության» առանց չակերտների։
Այսինքն՝ ի սեր Աստծո և հանուն մեր եկեղեցու պայծառության։

    

    

    

    
Մի’ կարծեք7, որ դուք ավելի Աստվածասեր և Եկեղեցասեր եք կամ ավելի եք մտահոգված եկեղեցու խնդիրներով, քան բոլոր մյուս հոգևորականներն ու հավատացյալները։

    
7Արդեն չենք կարծում, այլ համոզված ենք, քանի որ դուք՝ մյուս հոգևորականներդ ու հավատացյալներդ, ամեն վայրկյան ապացուցում եք սա ձեր հակառակությամբ կամ էլ չեզոք դիրք բռնելով։

    

    
«Եկեղեցում առկա խնդիրներն այսպես չեն լուծվում8, ինչպես դուք եք ուզում9» ։

    
8Ինչպե՞ս են լուծվում խնդիրները։ Չի երևում, որ Եկեղեցու իրական խնդիրները լուծվեն, հակառակը՝ ավելի ամրանում են։ Քանի՞ ծառացած խնդիր եք կարողացել լուծել ոչ այս ճանապարհով։
9Մենք ենք ուզո՞ւմ։ Ի՞նչ ասել է մենք ենք ուզում։ Ի՞նչ ենթատեքստ կա այս բառի մեջ թաքնված։ Եղեք ուղիղ և պարզ, գրեք հստակ և առանց երկակի իմաստով, արտահայտվեք արդար և եղեք ճշմարտախոս։

    

    
«Եկեղեցին հասարակական կազմակերպություն չէ և ոչ էլ քաղաքական կուսակցություն ու հարթակ10» ։

    
10Մենք քաջ գիտակցում ենք իրական Եկեղեցու իրական կառույցը։ Մի բան հաստատ պետք է իմանալ, որ Եկեղեցու գլուխը միայն ու միայն մեր Տերն է՝ Հիսուս Քրիստոսը, ուրիշ ո՛չ ոք։ Քաջ գիտակցելով այս, պիտի որ պատասխանված լինեն այս նախադասության մյուս կողմերը։

    
«Ապստամբությունն եկեղեցում տանելու է բաժանման, իսկ սա ոչ թե Աստծո, այլ չարի11 գործն է» ։

    
11Ինչպե՞ս եք կարողանում խաբել և հակառակվել ձեր խղճին։ Ինչպե՞ս եք կարողանում ձեր ներսում Աստծո ձայնն արհամարհել ու միայն տեսնել այն, ինչ ձեզ հրամցնում է իրական չարը։ Եկեղեցին արդեն իսկ բաժանված է մի քանի մասերի։ Ճեմարանից դեռ սկսած՝ արդեն կլանների բաժանումներ գոյություն ունեն։ Ավարտելուց հետո էլ ավելի է խորանում և առարկայանում այս կլանային համակարգը։ Ինչո՞ւ չեք ուզում ազատել ձեր հոգին այս պապանձեցնող լծից։ Լա՛վ իմացեք, եթե հիմա չխոսեք արդարության մասին, ապա ձեր ամբողջ կյանքում կլսեք Սուրբ Հոգու հանդիմանությունը։

    

    
«12Արթուն եղե’ք և աղոթեցեք, որպեսզի մոլորության մեջ չընկնեք։
Տերը բոլորիս օգնական։ Ամեն։

    
Տեր Մաղաքիա քահանա Օհանյան»

    
12Այո՛, արթո՛ւն եղեք և աղոթեցեք, որպեսզի դուրս գաք մոլորությունից, հակառակ դեպքում կհարատևեք դրա մեջ։

    

    
Ահա տասներկու կետերով անդրադարձա այս նամակին, որը ո՛չ թե տեր Մաղաքիա Օհանյանին էր ուղղված, այլ բոլոր ընթերցողներին։

    
http://m.mamul.am/am/post/80264
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3074 | 0 | 0
Facebook