Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արթուր Խաչատրյանը իր հրաժականի մասին

Հովսեփ
Հեղինակ`
Հովսեփ
18:47, հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ.
Արթուր Խաչատրյանը իր հրաժականի մասին

Հարգելի ու իմ շատ սիրելի շիրակցիներ,
    
     Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռևս ապրիլի 26-ին ներկայացրած իմ հրաժարականը, այսօր ես վայր եմ դնում ՀՀ Շիրակի մարզպետի պարտականությունները: Պարտականություններ, որ իրականացրել եմ առաջնորդվելով բարոյականության, հանրային շահի գերակայության ու մասնագիտական արհեստավարժության իմ սկզբունքներին ու պատկերացումներին համապատասխան: Այդ սկզբունքներին հավատարիմ մնացի մինչև վերջ:


     Տասնմեկ ամիս առաջ, երբ ես մարզպետ նշանակվեցի` հայտարեցի, որ ես Շիրակի մարզ «խոպան» չեմ եկել, եկել եմ, որ համատեղ աշխատանքով կարողանանք մարզի վրայից ջնջել «աղետի գոտի» պիտակը, փոխել մարդկանց հոռետեսական տրամադրությունը, ստեղծել աշխատատեղեր ու կանխել արտագաղթը: Ունեի երկարաժամկետ բազմաթիվ ծրագրեր ու լուծելիք խնդիրներ: Ինչ որ բան հաջողվեց, ինչ որ բաներ` չհասցրեցինք:


     Ես մի քանի օրից կվերադառնամ Երևան` հոգուս և մտքումս ընդմիշտ պահելով հարազատ դարձած իմ Շիրակը: Ուզում եմ, որ ինձ հիշեն որպես Գյումրիում հանգիստ զբոսնող, բոլորի հետ խանութի դրամարկղում հերթ կանգնող ու երիտասարդ ցուցարարների հետ մարզպետարանի աստիճաններին զրուցող` պարզ մարդու:


     Բարին ընդ ձեզ:
    
     -Իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4821 | 0 | 0
Facebook