Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոտայքի մարզային գրադարանում պոեզիայի համաշխարհային օրը նշանավորվեց ծառատունկով

19:15, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
Կոտայքի մարզային գրադարանում պոեզիայի համաշխարհային օրը նշանավորվեց ծառատունկով
     Կոտայքի մարզային գրադարանում պոեզիայի համաշխարհային օրը նշանավորվեց ծառատունկով: Հրազդանցի բանաստեղծներ Սուրեն Դավթյանը, Արմեն Ալավերդյանը, դերասան Աշոտ Հովունին, ասմունքող Արամ Խաչատրյանը հացենու և կեչու շիվեր տնկեցին գրադարանի բակում: Հյուրերը` ռեժիսոր Աշոտ Սարգսյանը, բժիշկ Վանիկ Ադամյանը, արձակագիր Արամայիս Գարեգինյանը, բանաստեղծներ Կամո Վարդենցը, Զեփյուռ Մկրտչյանը, Սուրեն Սահակյանը, Վարդուհի Գևորգյանը, Արմեն Ալավերդյանն ու Սուրեն Դավթյանը խոսեցին համաշխարհային պոեզիայի մասին, ներկայացրին իրենց չափածո ստեղծագործությունները: Երգչուհի Տաթև Շաբոյանը կատարեց իր հեղինակած երգերը: ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Ռիչըլ Ֆրիդմանը անգլերեն ընթերցեց Ուիլյամ Շեքսպիրի սոնետներից մեկը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2735 | 0 | 0
Facebook