Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԴՈԼԱՐԱպաշտները

11:06, ուրբաթ, 29 մարտի, 2013 թ.
ԴՈԼԱՐԱպաշտները

Պարզվում է եղանակը ազդում է ոչ միայն բնության, այլ նաև փոխարժեքի վրա: Գարունը բացվելուն պես մեր երկրում մեկնարկում է դրամի արժեզրկման գործընթացը: 2012-ի առաջին 3 ամիսներին դրամը արժեզրկվեց 10-12 դրամով, ևս 5-6 դրամով արժեզրկվել էր 2011-ի նույն ժամանակահատվածում: Այս տարի արտահանման առաջանցիկ աճը և տրանսֆերտների աճը ենթադրում էր, որ մենք արտարժույթի պակաս պետք է որ չունենայինք: Անգամ նման դեպքում, սակայն, ֆինանսական շուկան շարունակում է կարոտ մնալ ամերիկյան դոլարին: Սակայն այստեղ նույնպես գործում է «խիարի» քաղաքականությունը: Ցանկացած տնտեսական աճ ի զորու չէ մեղմել մեր իշխանության սերը արտարժույթի հանդեպ: Ամեն հնարավոր առիթ օգտագործվում է երկրից փողի փախուստ իրականացնելու համար: Միայն անցած տարի մեր սահմանից դուրս է հոսել 500 միլիոն դոլար: Ինչ է ստացվում. երկրի մի կողմից արտարժույթը մտնում է Հայաստան, մյուս կողմից նույն կերպ դուրս գալիս: Փողի փախուստը հիմնականում տեղի է ունենում ընտության շրջանում: Անկախ ընտրության մաշտաբից՝ բակային, համայնքային, թե նախագահի, մեր օլիգարխները կապիտալը դուրս են հանում. մարդ ես բա որ իրանց ուզած մարդը չընտրվի: Արդարության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ դրամի արժեզրկման վրա ազդել է նաև ներդրումների կտրուկ անկումը՝ մինչև 40 տոկոս: Ճիշտ է սրա մեղավորը նույնպես իշխանությունն է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4038 | 0 | 0
Facebook