Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-ի ԱՌԹԻՎ

00:22, հինգշաբթի, 08 մարտի, 2018 թ.
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-ի ԱՌԹԻՎ
     Սիրելի տիկնայք և աղջիկներ
     Երջանկության, սիրո, ընտանեկան բարեկեցության ջերմ մաղթանքով շնորհավորում եմ Ձեզ գարնանային այս գեղեցիկ ու լուսավոր տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Ձեր կարևոր առաքելության շնորհիվ է հարատևում հայ ընտանիքի ավանդական ամրությունը, որը մեր պետականության հիմքն է: Մեր պետականության կազմավորման ճանապարհին դուք կարողացել եք դիմակայել բոլոր մարտահրավերներին և կարևոր ներդրում ունեցել ճակատագրական պահերին: Այսօր ևս ամենուր Ձեր անգնահատելի ավանդն եք բերում՝ մնալով գեղեցիկ ու հմայիչ: Մաղթում եմ Ձեզ առողջություն, գարնանային հմայք ու երջանկություն: Թող բոլորիդ ընտանիքներում թևածի խաղաղությունը: Ձեր գոյությամբ շարունակեք գեղեցկացնել մեր կյանքն ու երկիր մոլորակը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3082 | 0 | 0
Facebook