Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 4 մանկապարտեզներում տարին մեկնարկել էր հիմնանորոգման աշխատանքներով

16:56, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 4 մանկապարտեզներում տարին մեկնարկել էր հիմնանորոգման աշխատանքներով
     Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 4 մանկապարտեզներում տարին մեկնարկել էր հիմնանորոգման աշխատանքներով։
     Մանկապարտեզների պայմանների բարելավման պահանջը ի սկզբանե եղել էր համայնքի ղեկավարի եւ ավագանու համար առաջնային խնդիրներից: Կատարվող աշխատանքներում հատկապես ուշադրություն է դարձվել յուրաքանչյուր հաստատությունում առկա առաջնային խնդիրների վերացմանը։ Ընդհանուր աշխատանքների մեջ են մտել նոր դռների, պատուհանների տեղադրումը, սանհանգույցների վերանորոգումը, սենյակային պայմանների թարմացումները և այլն։
     Ընդհանուր գումարը կազմել է 15 մլն 212 հազ. դրամ, որից 7 մլն 400 հազ. դրամը հատկացվել է բյուջեի միջոցներից, իսկ մնացած ծախսերը հոգացել են մարտունեցի գործարարները։ Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի խոսքերով՝
     նմանատիպ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:
    
     Լիլիթ Գևորգյան
     Մարտունի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար
    
     http://m.shamshyan.com/hy/article/2018/03/05/1090677/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2669 | 0 | 0
Facebook