Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՀ Կոտայքի մարզպետարան . ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԳԱՌՆԻ ՁՈՐ» ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ԵՎ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՎԵԼ

08:48, հինգշաբթի, 01 մարտի, 2018 թ.
ՀՀ Կոտայքի մարզպետարան . ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԳԱՌՆԻ ՁՈՐ» ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ԵՎ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՎԵԼ
    
    
Կոտայքի մարզի Գառնի համայնքի «Գառնի ձոր» տարածքում կատարվող շինարարության վերաբերյալ վերջին շրջանում մամուլում լայն տարածում գտած հրապարակումների ու ահազանգերի հիման վրա ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ և Գառնի համայնքի ղեկավարի աշխատակազմի ներգրավմամբ իրականացվել են համապատասխան դիտարկումներ և ուսումնասիրություններ:
     Նշված գործընթացի շրջանակներում Գառնիի համայնքապետարանում ձևավորվել է հանձնախումբ՝ հիշյալ շինարարության օրինակությունն ուսումնասիրելու նպատակով:
     Հանձնախմբի կողմից արձանագրվել է, որ նշված տարածքում կատարվում է ինքնակամ շինարարություն և պահանջվել աշխատանքների դադարեցում:
     Համայնքում ձևավորված հանձնաժողովի կողմից առաջարկվել է նաև հարուցել վարչական վարույթ՝ խնդրին օրենքով սահմանված կարգով անդրադառնալու և անհրաժեշտ լուծումներ տալու նկատառումով:
     Հիմք ընդունելով հիշյալ առաջարկը՝ Գառնի համայնքի ղեկավար Ա. Սահակյանի որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ և 2018 թվականի փետրվարի 28-ին նշանակվել են վարչական վարույթի լսումներ:
     Արդյունքում կայացվել է կիսակառույց շինության ապամոնտաժման, ինչպես նաև ինքնակամ շինարարություն իրականացնող բնակչին տուգանելու որոշում:
     Փետրվարի 28-ի օրվա ավարտին արդեն իսկ «Գառնի ձոր» տարածքի համապատասխան հատվածը բերվել է իր նախկին տեսքին:
    
    
     ՀՀ Կոտայքի մարզպետարան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5231 | 0 | 0
Facebook