Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ դասն այնքան գեղեցիկ ու բովանդակալից է լինում, որ վերածվում է հանդիսության...

08:29, հինգշաբթի, 01 մարտի, 2018 թ.
Երբ դասն այնքան գեղեցիկ ու բովանդակալից է լինում, որ վերածվում է հանդիսության...

Երբ դասն այնքան գեղեցիկ ու բովանդակալից է լինում, որ վերածվում է հանդիսության...Ահա այսպիսի դաս-միջոցառում էր այսօր մեր դպրոցում, որը կազմակերպել էր հայոց լեզվի, գրականության, ՀԵՊ ուսուցչուհի Արմենուհի Մարգարյանը: Ներկաներն աշակերտների հետ մասնակցեցին ՀԵՊ դասին, ծանոթացան ջրհեղեղի ու Արարատի մասին աստվածաշնչյան պատմություններին: Հիացան աշակերտների դերասանական խաղով, ասմունքով, երգեցողությամբ և պարով: «Ա՜խ այս Մասիսը» բառերը յուրաքաչյուրի շուրթերին էին ու հոգու մեջ:
     Արարատի ազատագրության մեծագույն փափագով ու խանդավառությամբ էլ դահլիճից հեռացան թե´ աշակերտները և թե´ բոլոր ներկաները:
     Շնորհակալություն ընկեր Մարգարյանին նման գեղեցիկ, ուսուցանող միջոցառում կազմակերպելու և բարձր մակարդակով ներկայացնելու համար:


    
     Չարենցավանի երրորդ հիմնական դպրոց


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2440 | 0 | 0
Facebook