Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հրաժեշտ տասնիննին» գրական ցերեկույթ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում

23:11, չորեքշաբթի, 28 փետրվարի, 2018 թ.
«Հրաժեշտ տասնիննին» գրական ցերեկույթ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում
     Ս.թ. մարտի 1-ին` ժամը 13: 30-ին, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի առաջին մասնաշենքի նիստերի դահլիճում տեղի կունենա «Հրաժեշտ տասնիննին» խորագրով գրական ցերեկույթ, որը կազմակերպվել է հայագիտության ամբիոնի կողմից՝ ամբիոնի դոցենտ Անահիտ Հակոբջանյանի նախաձեռնությամբ: Ցերեկույթը նվիրված է Մայրենի լեզվի միջազգային օրվան: Միջոցառման շրջանակներում կներկայացվեն ՍԳՍ ֆակուլտետի 2-րդ կուրսի միջազգային տուրիզմ բաժնի ուսանողուհի Աիդա Հարությունյանի բանաստեղծությունները:
     Միջոցառման հյուրերն են արձակագիր Սուսան Հարությունյանը, «Գրանիշ» գրական համայնքի խմբագիր Հասմիկ Հակոբյանը, «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսի խմբագիր Շանթ Մկրտչյանը, լուսանկարիչ Հայկ Կիսեբլյանը, բանաստեղծուհի, լրագրող Լուսին Ղազարյանը, «Գարուն» ամսագրի խմբագիր Աշոտ Գաբրիելյանը և այլք:
     Սիրով սպասում ենք բոլորիդ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5571 | 0 | 0
Facebook