Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբեմնի հզոր թեթև արդյունաբերությունից այժմ միայն փշրանքներ են մնացել

21:35, չորեքշաբթի, 27 մարտի, 2013 թ.
Երբեմնի հզոր թեթև արդյունաբերությունից այժմ միայն փշրանքներ են մնացել
    

Գյումրու տեքստիլ կոմբինատ, Մարալիկի բամբակամանվածքային գործարան, Մետաքս գործարան: Թեթև արդյունաբերությամբ զբաղվող այս գործարանների շարքը անվերջ կարելի է թևել: Սովետական Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտում աշխատել է 115-ից 120 հազար աշխատող, ներկա 4-5 հազարի փոխարեն: 165 գործող արտադրական միավորումների փոխարեն այժմ գործում են 100 փոքր ու միջին ձեռնարկություն: Խորհրդային շրջանում տարեկան արտադրվել է 3 միլիարդ ռուբլու արտադրանք, որը հավասար է 45 միլիարդ դոլարի: Հզոր գործարանները սակայն տխուր վախճան են ունենում: Գործարանները մեկը մյուսի հետևից սեփականշնորհվում են, մասնատվում և փակվում: Կառավարության տրամաբնությունը ապշեցնող էր: Իտալիայում տարեկան 30 հազար նման ձեռնարկություն է փակվում, բայց մեր ամենագետները մոռացել են, որ նման երկրներում 30, 000 փակված գործարանի փոխարեն 60, 000 գործարան էլ վերաբացվում է: Թեթև արդյունաբերությունը երբեք մեծածավալ ներդրումներ չի պահանջել: Ընդամենը մի քանի տասնյակ հազար դոլար և ստարտը տրված է: Փոքր ներդրումներ, որի հետևանքով ստեղծվում են մեծ թվով աշխատատեղե, ինչը Հայաստանի նման աղքատիկ երկրի համար իսկական նվեր է: Հավանաբար մեր իշխանությունը անգամ դա է շատ համարել ժողովրդի համար: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նույն ծավալի ներդրում կատարելու դեպքում Էներգետիկայի ոլորտում ստեղծվում է 3.8 աշխատատեղ, մեքենաշինության ոլորտում 10, իսկ թեթև արդյունաբերության ոլորտում 40 աշխատատեղ: Հանրապետությունում գործող թեթև արդյունաբերական ընկերություններն էլ ստիպված են գլխով բախվել պատին: Թուրքական և չինական արտադրանքի շքերթը դեպի Հայաստան հակամրցակցային պայմաններ է ստեղծում տեղական արտադրանքի համար: Ստամբուլներում առևտուր անող մեր հայրենակիցները քեշով գնում են ապրանքը և կոպեկներով մաքսազերծում: Դրան հակառակ տեղական արտադրողը գրանցված աշխատակցի համար վճարում է եկամտային հարկ, աշխատավարձ, էլեկտրաէներգիայի վճար ու էլի մի գլուխ փող, որ հարկայինը չխեղդի: Մեղավորը ոչ թե այդ առևտրականներն են, այլ պետությունը, որը օրենք կիրառելու հետ ընդհանրապես սեր չունի: 2011թ-ից թեթև արդյունաբերությունը կառավարությունը համարել է գերակա ճյուղ: Անցել է 2 տարի, բայց գոնե 2 կետ էլ չի մշակվել ոլորտը փրկելու համար:

Թեթև արդյունաբերություն
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8233 | 0 | 0
Facebook