Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աբովյանի ուսանողական խորհուրդը հաճախ այցեր է ունենում հայկական զորամասեր

10:59, ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ.
Աբովյանի ուսանողական խորհուրդը հաճախ այցեր է ունենում հայկական զորամասեր
     Աբովյանի ուսանողական խորհուրդը հաճախ այցեր է ունենում հայկական զորամասեր՝ զինվորների հետ շփվելու և մարտական ոգին բարձր պահելու համար:
     Այս անգամ Հունվարի 28-ին՝ բանակի օրվա առթիվ, Աբովյանի ուսանողական խորհուրդը համերգային ծրագրով ելույթ ունեցավ գ. Բալահովիտի զորամասում: Հնչեցին հայրենասիրական և ազգագրական երգեր, ելույթ ունեցան «Նազենիկ» պարային համույթի սաները:
     Հայոց բանակն իր անցած 26-ամյա ճանապարհին ապացուցել է մի քանի անգամ, որ ունակ է լինել մեր ժողովրդի անվտանգության ապահովման երաշխավորը: Հզոր բանակ ունեցող պետության մեջ միայն կարելի է յուրաքանչյուր օրը դիմավորել հանգիստ խղճով, համոզված, որ խաղաղությունը պահպանվում է մշտապես աչալուրջ և զգոն բանակի և հայ զինվորների կողմից:
     Միջոցառման ընթացքում Աբովյանի ուսխորհրդի նախագահ՝ տիկին Վեներա Գյուլինյանը պարգևատրվեց պատվոգրով
     Համերգի կազմակերպմանը օժանդակել և հովանավորել է Աբովյան քաղաքի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, ով մշտապես օժանդակություն և օգնություն է ցուցաբերում Աբովյանի ուսխորհրդին:
    
    
    
     Աբովյանի ուսանողական խորհուրդ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2156 | 0 | 0
Facebook