Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայոց բանակը 26 տարեկան է

16:03, հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ.
Հայոց բանակը 26 տարեկան է
     Ապրիլյան պատերազմը հիշեցրեց, որ պատերազմը շարունակվում է: Հայ ժողովրդին մեկ անգամ ևս հնարավորություն ընձեռնվեց աշխարհին ապացուցելու, որ հայ ազգն անպարտելի է, անպարտելի է իր առյուծ որդիներով, անպարտելի է իր հերոս մայրերով, ովքեր ողբում են իրենց սիրասուն զավակների մահը, բայց չեն վարանում մյուս զավակին հայրենիքի պաշտպանության ուղարկելու:
     Կոտայքի միջնակարգ դպրոցում մեծ շուքով նշվեց Հայոց բանակի օրը: Զինղեկ Եղիազար Հարությունյանի և ուսուցչուհի Լուսինե Հարությունյանի կազմակերպած միջոցառումը մեծ ոգևորություն առաջացրեց, ներկաները ևս ձայնակցում էին հայրենասիրական կատարումներին: Աշակերտները ցույց տվեցին, որ իրենք այսօր էլ պատրաստ են հայրենիքին ծառայելու և կատարելու իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ: Միջոցառմանը ներկա էին նաև ծնողներ, հյուրեր: Միջոցառման կազմակերպիչներին և աշակերտներին իր գոհունակությունը հայտնեց տնօրեն Ա.Կիրակոսյանը, նշելով, որ բոլորին հուզել էր նրանց խոսքը, և մեկ անգամ ևս նշեց, որ մենք պաշտպանում ենք մեր հողը, ոչ թե զավթում.....
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2451 | 0 | 0
Facebook