Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայկական ալոեն շաբաթ և կիրակի օրերին կգնեք անմիջապես արտադրողի ձեռքերից

02:47, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2017 թ.
Հայկական ալոեն շաբաթ և կիրակի օրերին կգնեք անմիջապես արտադրողի ձեռքերից
     Հայաստանում 1-ին և դեռևս միակ ալոե դեղաբույսի լայնամասշտաբ աճեցմամբ զբաղվող տնտեսությունում ընթանում են ձմեռային ռեժիմի անցման հետ կապված աշխատանքները, սակայն դա չի խանգարի, որպեսզի տնտեսության հիմնադիր ղեկավար Կարապետ Ավագյանը, առաջիկա շաբաթ և կիրակի օրերին գտնվի Արաբկիրի Կասյան փողոցում գործող գյուղմթերքների տոնավաճառում և անձամբ ներկայացնի իր արտադրանքը:
     Մեզ հետ զրույցում նա վստահեցրեց, որ տարբեր տարիքի և մեծության ալոե բույսերի, հասուն ալոեի տերևների, մանրամեծածախ վաճառքը շարունակվում է և նա դեմ չէ նաև իր գիտելիքները կիսելու հետ ու մեծ սիրով և պատրաստակամությամբ, կհամագործակցի այն անձնանց հետ, ովքեր նույնպես կհամարձակվեն մնանատիպ տնտեսություն հիմնել:
    
     Հիշեցնենք, որ ալոե դեղաբույսի տնտեսությունը համագործակցում է նաև անվանի Հալեպ խանութների ցանցի հետ և տնտեսության արտադրած ալոեի տերևներն ու 100 տոկոսանոց ալոեի հյութը՝ քամվածքը, մենք բոլորս կարող ենք գտնել նաև Հալեպ խանութներում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7418 | 0 | 0
Facebook