Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Չարենցավանի Սուրբ Սանդուխտ կիրակնօրյա վարժարանի սաները մասնակցեցին Վերափոխման տոնի Սուրբ Պատարագին

21:28, կիրակի, 13 օգոստոսի, 2017 թ.
Չարենցավանի Սուրբ Սանդուխտ կիրակնօրյա վարժարանի սաները մասնակցեցին Վերափոխման տոնի Սուրբ Պատարագին
    
    

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի տոնՙ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։
     Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում; Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո։ Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապատն ու ավետել Տիրամոր՝ երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը։
     Այսօր ՝ օգոստոս 13-ինՉարենցավանի Սուրբ Սանդուխտ կիրակնօրյա վարժարանի սաները մասնակցեցին Վերափոխման տոնի Սուրբ Պատարագին:

Չարենցավանի Սուրբ Սանդուխտ կիրակնօրյա վարժարան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2904 | 0 | 0
Facebook