Շնորհալի երգիչ Պաշ Սարդանը ներկայացրել է նոր cover կատարում՝ "Mama" անվանմամբ: Սիրով ձեզ ենք ներկյացնում երիտասարդ կատարողի հետ անցկացված բլից հարցազրույցը և հուզիչ կատարումը. ●Ի՞ նչ է մանկությունը:
✔Մանկությունը կյանքի նախադպրոցն է, որը անցնում է ընտանիքի սիրով շրջապատված:
●Պատանեկան ամենամեծ խենթությունը:
✔15-տարեկանից որոշեցի, որ պետք է մենակ ապրեմ. դրանից լավ խենթություն ուղղակի չէր կարող լիներ:
●Կրթության դերը Ձեր կյանքում:
✔Կիրթ մարդը կյանքի հանդեպ ունի այլ հայացք. ավելի զգոն, հասուն ու կշռադատված է:
●Ամենասիրելի ուտեստը:
✔Հայկական ավանդական Տոլմա:
●Նախընտրելի գիրքը:
✔Աստվածաշունչ:
●Վայր, որտեղ հաճախակի եք լինում:
✔Ինքս ինձ հետ, իմ անկյունում, որտեղ ես եմ միայն… Առհասարակ նախընտրում եմ լինել ավելի շատ բնության գրկում՝ հաճելի մարդկանց հետ:
●Սե՞ր, թե՞ ժամանակավոր սիրավեպեր:
✔Սեր ու բնականաբար, երկար տարիներ միասին:
●Ինչը՞ կհիասթափեցնի Ձեզ:
✔Սուտը, դավաճանությունը և այն փաստը, որ կարող ես սխալվել մարդկանց ու շրջապատի հարցում:
●Աշխատանքի նշանակությունը Ձեր կենսակերպում:
✔Եթե աշխատասեր ես, այլ ոչ թե ձրիակեր, ապա առանց աշխատանքի հնարավոր չէ: Ես առանց աշխատանքի ուղղակի չեմ կարող… ●Ամենանվիրական նպատակը:
✔Մնալ մարդ, լինել սիրված ու հարգված:
●Ո՞ րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
✔Շատ խիստ եմ ինքս իմ հանդեպ: Կյանքում շատ բաների հասել եմ ինքս, բայց դեռ կան շատ անելիքներ ու դրանց հասնելու ձգտում… Ամենամեծ ձեռքբերումս իմ ընտանիքն է ու այն հարազատ դարձած մարդիկ, ովքեր իմ կյանքում կան. շոշափելի ձեռքբերումները ժամանակավոր են:
●Հաջողության բանաձև ունե՞ ք:
✔Ունենալ հավատ, լինել մարդ և քայլել առաջ...